Yerevan, 14.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ատրպատականի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Politics
Ատրպատականի Հայոց թեմում ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացրին Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից։
 
«Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով, հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, որի շրջափակում է գտնւում հայ ֆիդայիների աճիւնների վրայ կանգնած Նահատակաց յուշարձանը, Ալեքսանդր Թամանեանի նախագծմամբ:
 
Եպիսկոպոսական սուրբ պատարագ մատոյց Ատրպատականի Հայոցթեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանի: Խորանին սպասարկում էին սարկաւագաց եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:
 
«Հայր Մեր»ից առաջ Սրբազան Հայրը տւեց իր պատգամը, Քրիստոսի «ես եմ մի վախենաք» խօսքը բնաբան վերցնելով, որը ուղղւած տեսաւ մեր ազգին երբ նա տագնապի մէջ են յայտնւել պատմութեան հոլովոյթում. «Բոլորժամանակներում, Քրիստոսնէութեան հետեւորդ մեր ազգը երբ հալածանքի եւ կոտորածի է ենթարկւել, իր ականջներում լսել է մերՏիրոջ քաջալերող ձայնը որ ասում է՝ Ես եմ մի՛ վախեցէ՛ք: Այս քաջալերական խօսքն է որ պատճառ է հանդիսացել մեր ազգիտոկունութեան, որով նա կարողացել է փիւնիկի նման վերյառնել մոխիրներից, նոյնիսկ անապատի աւազներից եւ Ցեղասպանութեանանդարձ ճանապարհից…», ասաց Սրբազանը:
 
Ապա, նա անդրադարձաւ աշխարհաքաղաքական շահերի զոհ մեր ժողովրդի նահատակներին, ասելով որ նրանց արեան գինը սակարկութեան նիւթ չէ. «Մենք միշտ պատրաստ ենք երախտագիտութիւն յայտնելու եւ բարեկամ կոչելու այն ազգերին, որոնք ճանաչում են ՀայոցՑեղասպանութիւնը: Բայց նոյն Եւրոպան չէ՞ր որ մերժեց Մեծի Տանն Կիլիկիոյ Երանաշնորհ Տ.Տ. Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսին, երբ նա ափ էր առնում Եւրոպայի դռները, արդարութիւն աղերսելով…» ասաց Սրբազան հայրը: Ապա նա կոչ ուղղեց թեմի բոլոր հայութեան, տէր կանգնելու մեր նահատակների կտակին. «Մեզ բաժին ընկած պարտականութիւնն է մեր սուրբ նահատակների կտակինհաւատարմութիւն, այսինքն՝ հաւատարմութիւն մեր կրօնին, մեր ազգին ու մեր հայրենիքին: Մենք ջարդւելով ջնջւող ժողովուրդ չենք: Մենք մեր հաւատքով, մեր մշակոյթով ու մեր պատմութեան յաւերժութիւն ընթացող ազգ ենք», եզրակացրեց Սրբազան հայրը:
 
Սբ. պատարագի աւարտին սկաւուտական կանոնաւոր շարքերը կանգնեցին եկեղեցու ատեանում, յարգանքի կեցւածքով մասնակից դառնալու մայր խորանի վրայ տեղի ունենալիք Բարեխօսական Կարգին: Սրբազան հօր գլխաւորութեամբ ընթերցւեցին աղօթքներն ու յատուկ շարականները, որոնք մեր նահատակների սրբադասման առիթով խմբագրւել էին Հայ Եկեղեցու սրբադասման յանձնախմբի կողմից: «Քրիստոս Աստւած մեր» մաղթանքով յիշւեցին մեր մէկուկէս միլիոն Նահատակները, որոնք հաւատքի եւ հայրենիքի համար թափեցին իրենց սուրբ արիւնը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Հ.Մ.Ա.Կ.ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի երդման արարողութիւնը տեղի ունեցաւ խմբապետների առաջնորդութեամբ:
 
Երդման արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ ծաղկեմատոյց, երբ ներկայ ամբողջ ժողովուրդը մօտեցաւ յուշարձանին, Հ.Օ.Մ.ի Թաւրիզի մասնաճիւղի կողմից պատրաստւած ծաղիկները խոնարհելով Նահատակաց Յուշարձանին: Ապա, թեմում գործող բոլոր կազմակերպութիւններն ու միութիւնները մօտեցան Յուշարձանին, միասնական խոնարհումով յարգելով սրբերի լուսերամի անմահ ճանապարհորդ մեր նահատակների յիշատակը:
 
Պահանջատիրական պայքարի աննահանջ երթի իբրեւ ջահակիր, Ատրպատականում ապրող հայութիւնը իր բոլոր կազմակերպութիւններով, միութիւններով եւ ժողովրդական խաւերով, յարգանքի իր տուրքը ընծայեց մեր մէկուկէս միլիոն սուրբ զոհերին, վերանորոգելով իր հաւատարմութեան ուխտը, հանդէպ նրանց կտակին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development