Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայոց մշակույթը փրկելու և զարգացնելու մեկ եղանակ կա, որը երկար տարիներ անտեսվում է

Analysis

Կառավարության ապրիլի 25-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մշակույթի ոլորտում վարվող քաղաքականությանը և նշեց, որ այդ ոլորտում տրամաբանությունը փոխելու անհրաժեշտություն կա: Նա առաջարկեց պատասխանել մի պարզ հարցի, թե, օրինակ, աշխարհահռչակ երաժիշտ դառնալու համար Հայաստանից հեռանալն ինչո՞ւ է այդքան անհրաժեշտ:

«Գուցե կառավարման շղթայում կան բացեր, որոնք պետք լուծել, բայց գործնականում հարկավոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որ երաժիշտները, ապրելով Հայաստանում, կարողանան դրսում ներկայանալ և անուն վաստակել»,- ասաց վարչապետը:

Առհասարակ, արվեստի ոլորտի ցանակացած ճյուղի ներկայացուցիչ՝ նկարիչ, դերասան, երաժիշտ, սովորաբար հոգու խորքում մտածում է, որ եթե դրսում ապրեր և ստեղծագործեր, ապա ավելի շուտ հաջողության կհասներ: Մինչդեռ, աշխարհահռչակ երաժիշտ, նկարիչ կամ դիզայներ դառնալու համար այսօր ամենևին էլ հարկավոր չէ Հայաստանից գնալ ԱՄՆ, Վիեննա, Գերմանիա, կամ այլ երկիր:

Ներկայիս ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս ապրել և ստեղծագործել մի վայրում, բայց հայտնի դառնալ մեկ այլ վայրում: Ամեն դեպքում հարցը, որը կառավարության նիստի ժամանակ հնչեցրեց վարչապետը, մնաց օդում կախված: Ուստի շատ կարևոր է հասկանալ, թե ինստիտուցիոնալ ի՞նչ խնդիրներ կան, որոնք խանգարում են ստեղծագործողի մասնագիտական աճին:

Orer.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց արվեստի տարբեր բնագավառների մասնագետների հետ: Եթե հանրագումարի բերենք ասվածը, բոլորն էլ նշեցին, որ Հայաստանում կան խնդիրներ, որոնք իսկապես խոչընդոտում են այս կամ այն ճյուղի զարգացմանը, ուստի դրանք պետք է ոչ թե անտեսել, այլ ընդհակառակը՝ լուծել:

Ինչ վերաբերում է հանրահռչակմանը, ապա սա էլ լուրջ հարց է, սակայն ամենից առաջ հարկավոր է մենեջմենթի հարցերը լուծել, քանի որ միշտ չէ որ տաղանդավոր արվեստագետը նաև լավ մենեջեր կարող է լինել:

Հաջորդ կարևոր խնդիրը բանակում ծառայելու հարցին է վերաբերում: Օրինակ, բալետ պարողները, երաժիշտները երկու տարի եթե հեռու լինեն իրենց մասնագիտությունից, ապա կկորցնեն տարիների ընթացքում ձեռք բերածը: Խոսքն ամենևին բանակից ազատելու մասին չէ, պարզապես հարկավոր է նրանց համար այլընտրանքային ծառայության տարբերակներ մշակել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ծառայելու ընթացքում չկտրվել մասնագիտությունից և միևնույն ժամանակ կարողանան իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ֆինանսական ապահովությանն է վերաբերում, քանի որ հայտնի իրողություն է, որ արվեստագետները՝ երաժիշտները, երգիչները, նկարիչները և այլն, միշտ չէ, որ ապահովված են լինում կայուն աշխատանքով: Նրանք հաճախ, ստիպված են լինում մի քանի տեղ աշխատել, կամ իրենց մասնագիտության հետ կապ չունեցող որևէ այլ գործով զբաղվել: Ի դեպ, այս խնդիրը կա նաև աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրներում, քանի որ հատկապես արագ փոփոխվող աշխարհում մարդիկ պետք է կարողանան ճկունություն ցուցաբերեն և շուկայի պահանջներին համահունչ վերապատրաստվեն: Հակառակ դեպքում դուրս կմնան պահանջարկի ցանկից:

Ինչ վերաբերում է Հայաստանի մշակութային կյանքը բիզնեսի վերածելուն, ապա մեր զրուցակիցները համոզված պնդում էին, որ այստեղ ևս կան շատ բացթողումներ, որոնք հարկավոր է հատ առ հատ ուսումնասիրել ու ազգային մշակույթի զարգացման հայեցակարգի վերածել: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պատմականորեն մեզ հասած ժառանգությունն աշխարհին ճիշտ մատուցել և մյուս կողմից էլ հոգ տանել, որ տաղանդավոր մարդիկ կարողնանան արվեստի իրենց ճյուղը զարգացնել: Բայց, ցավոք, ոլորտը ղեկավարող անձինք, դժբախտաբար, այնպիսի անհատներ են եղել, որոնց հետաքրքիր չի եղել նման հարցերով զբաղվելը:

Դրա փոխարեն նրանք զբաղվել են միջանձնային և ճղճիմ հարցեր լուծելով և ոլորտը քայքայելով: Այդ պատճառով էլ այսօր ունենք քանդվող հուշարձաններ, լքված արվեստագետներ և առհասարակ վատ կառավարվող մշակույթ, ինչի իրավունքը չունենք:

 

Արմինե Գրիգորյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025