Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արարատցեմենտ»-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ: Հայկ Գևորգյանը, հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե իբր Գագիկ Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: Նախ Հայկ Գևորգյանին և նրա նման նույն սկզբունքով որոշումներն ընթերցողներին և մեկնաբանողներին խորհուրդ ենք տալիս այդ որոշումները կարդալ այնպես, ինչպես գրված է, այլ ոչ թե մեկնաբանել սեփական հայեցողությամբ: Հայկ Գևորգյանի կողմից անընդհատ մատնանշվող 12.09.2002 թվականի N 1465-Ա որոշումն ունի 9 կետ (որոշումը կցված է): Որոշման առաջին կետով ներկայացված է անվանական արժեքի և մասնավորեցման վերաբերյալ ձևակերպումը: Երկրորդ կետը սահմանում է բաժնետոմսերի արժեքը՝ 200 հազ. ԱՄՆ դոլար և վճարման ժամկետը՝ 3 օր: Երրորդ կետը՝ ա և բ ենթակետերի համաձայն՝ ա) գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի նկատմամբ ունեցած 9,7 մլն ԱՄՆ դոլարի ապրանքային մատակարարման պարտքից, 6,866 մլն ԱՄՆ դոլարի արտարժութային վճարման չափով՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: գ) գնորդին արգելում է, մինչև վերը նշված երրորդ կետի և սույն կետի բ ենթակետի կատարումը, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքի գրանցում կատարել: Որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը պաշտոնական առումով վերաբերում են «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքին, հողատարածքների վարձակալության, ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումներին և այլ սահմանափակումներին: Ընթերցելով որոշման 7-րդ կետը իր բոլոր ենթակետերով և 8-րդ կետը՝ հասկանալի է դառնում, որ «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնորդ «Ռոբերտո» բելգիական ընկերությունը (Բելգիան օֆշորային գոտի չի հանդիսանում) 3 օրվա ընթացքում ուղղակի վճարման միջոցով վճարում է 6,866 մլն ԱՄՆ դոլար, որով Հայաստանի Հանրապետությանն ազատում է ներքոհիշյալ պարտքերից, մասնավորապես՝ • Հայաստանի Հանրապետության առանձին սպառողների համար օրենքով և Կառավարության որոշմամբ՝ 50% սակագնով 01.07.1999 – 31.12.2001 թվականներին մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 788,977 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: • Հայաստանի Հանրապետության հանրապետական ենթակայության պետական բյուջետային հիմնարկների կողմից սպառված էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջրահեռացման գծով առաջացած 6,077,023 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: Արդյունքում` տարրական թվաբանության դեպքում էլ պարզ է դառնում, որ «Ռոբերտո» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարել է 7,066,000 ԱՄՆ դոլար: Կարծում ենք, որ այսքանն էլ բավարար է, որպեսզի Հայկ Գևորգյանն իր տարածած հերյուրանքների համար առնվազն ներողություն խնդրի: Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե իբր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են: Իրականությունը հետևյալն է. «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը որոշում է կայացրել հրաժարվել որևէ ներդրումային ծրագրից, ինչի մասին բազմիցս հայտարարել է հենց ընկերության բաժնետեր Թոմաս Շմիդհայնին: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ տեղեկացնենք, որ 24.12.2002 թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից ձեռք է բերվել 25% բաժնետոմսերը և 25.12.2002 թ.-ին հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: Միևնույն ժամանակ, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությունը ևս հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմանը: 03.04.2006թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից «Ռոբերտո» ընկերությունից ձեռք է բերվել 75% բաժնետոմսերը, որը նաև արտացոլված է պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի գույքի և եկամուտների մասին 2006թ.-ի հայտարարագրում (5-րդ էջի II.5. պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ աղյուսակի 10-րդ հորիզոնականում), որը հրապարակային է և հասանելի յուրաքանչյուրի համար: 25.12.2002թ.-ի դրությամբ գործարանն ունեցել է պարտքեր՝ ընդհանուր 1 միլիարդ 400 միլիոն դրամի չափով, որի փակելու դեպքում հնարավոր կլիներ միայն շահագործել գործարանը: Վերը նշված պարտքերը մարվել են արդեն պարոն Ծառուկյանի անձնական միջոցներով: 25.12.2002թ.-ից մինչ օրս գործարանում 6 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում է կատարվել, որն արտացոլված է ընկերության հաշվեկշիռներում: Վերը նշված գումարում հաշվարկված չէ 2003թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին և պրոֆեսիոնալ մասնագետներին խորհրդատվության նպատակով Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելուն ուղղված նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց դրա շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում մեր արտադրած ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, և բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին: Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արժեքի նվազեցմանը, որը ոմանք կապում են մեր երկրում տեղի ունեցած Թավշյա Հեղափոխության հետ, տեղեկացնում ենք, որ դեռևս 2018թ.-ի մարտի 30-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության արտոնագրով պահպանվող գյուտի օգտագործման մասին լիցենզիայի պայմանագիր, որը պետական գրանցում է ստացել 23.04.2018թ.-ին Ն 2070 (կցվում է): Հենց վերը նշված գյուտի կիրառմամբ է պայմանավորված 2018թ.-ի երկրորդ կիսամյակից սկսած ցեմենտի ինքնարժեքի նվազումը, որն էլ արտացոլվել է իրացման արժեքի իջեցմամբ: Ինչ վերաբերում է Վրաստան արտահանվող ցեմենտի արժեքին և քանակին, տեղեկացնում ենք, որ 2017թ.-ին իրացվել է 265,707 տոննա ցեմենտ, որից 265,040 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 666 տոննան արտահանվել է Վրաստան (ընդհանուր իրացման 0,25%, միջին արժեքը կազմել է 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ: 2018 թ.-ին իրացվել է 392,504 տոննա, որից 389,713 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2791 տոննան արտահանվել է Վրաստան (իրացման 0,7%-ը, գինը՝ 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ: Վրաստան արտահանման նպատակը եղել է մեր ներկայության ապահովման ցանկությունը` թույլ չտալու համար վրացական ցեմենտի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Տեղեկացնենք նաև, որ 2009թ.-ից Վրաստանի ցեմենտի գործարանները աշխատում են իրենց իսկ տեղական ածուխով և ադրբեջանական գազով: Դեռևս 2003թ.-ին, երբ ցեմենտը Հայաստանի Հանրապետությունում վաճառում էինք 21,000 դրամով, Վրաստան արտահանումը սկսեցինք 25 ԱՄՆ դոլար արժեքով՝ ներառյալ ճանապարհածախսը, որը միանշանակ վնասաբեր էր, սակայն նպատակն այն էր, որ Վրաստանում փորձեին մեր արտադրանքը: Շուրջ 12,000 տոննա ցեմենտ իրացնելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում ցեմենտի արժեքը հետզհետե բարձրացնելով, Վրաստանում ցեմենտի արժեքը դարձավ 100 ԱՄՆ դոլար և ամսական իրացվում էր 15-20 հազար տոննա ցեմենտ: 2009թ.-ից արդեն, երբ Վրաստանում բացվեցին ածուխի հանքերը և մատակարարվեց ադրբեջանական գազը, ինչպես նաև ադրբեջանական Վրաստանին սահմանամերձ Ղազախ քաղաքում բացվեց ցեմենտի գործարան՝ մեր գործարանի հզորությամբ և տեխնոլոգիայով, մենք դուրս մնացինք վրացական շուկայից, միայն ապահովելով մեր արտադրանքի սիմվոլիկ ներկայությունը: Ինչ վերաբերում է վճարված հարկերին, ինչպես ոմանք անհիմն հայտարարություններ են տարածում, թե 2018թ.-ին վճարված հարկերը համեմատելի չեն 2017թ.-ին վճարված հարկերի հետ, տեղեկացնում ենք, որ 2018թ.-ին ավելի քան 125,000 տոննա ավելի է իրացվել՝ համեմատած 2017թ.-ի հետ, որի միայն ԱԱՀ-ն կազմում է 1,041,875,000 (125,000×8335): Ի դեպ` 2018 թվականին տեղի է ունեցել <<Արարատցեմենտ>> գործարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, որի արդյունքում եկամտահարկը և դրոշմանշային վճարները ավելացել են ավելի քան 83 միլիոն դրամի չափով: Արտադրական ծավալների ավելացմամբ էլ պայմանավորված` բնօգտագործման վճարն էլ ավելացել է շուրջ 31 միլիոն դրամի չափով: 2003 թվականից առ այսօր, «Արարատցեմենտ» ընկերությունը երբեք չի մասնակցել պետական տենդերների և պետական ձեռնարկություններին ցեմենտ գրեթե չի մատակարարել: Այն երբևէ չի հանդիսացել Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարար: Բոլոր ժամանակներում պետական տենդերները և Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարարումը կատարվել է «Միկա ցեմենտ» ընկերության կողմից: Ի տարբերություն «Միկա ցեմենտ»-ի՝ «Արարատցեմենտ» ընկերությունը երբևէ հարկային որևէ արտոնությունից չի օգտվել և չի ազատվել որևէ հարկային պարտավորությունից, ինչպես թյուրիմացաբար հայտարարել էր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Միայն «Միկա ցեմենտ» ընկերության սնանկությունից հետո և վերակենդանացման փորձեր անելու ընթացքում է, որ «Արարատցեմենտ»-ի իրացման ծավալները սկսեցին աճել: ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը և ոմանք, տարակուսանք են հայտնում, թե ինչպես է, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում աճել է 4,5%-ով, իսկ ցեմենտի իրացումն ավելի շատ: Մենք ևս կիսում ենք այդ տարակուսանքը և խորհուրդ ենք տալիս պարզել, թե շինարարական կազմակերպությունների կողմից օգտագործված ցեմենտն ու ՞մ արտադրանքն է եղել և ո ՞ վ է իրականում ինչ որ բան թաքցրել: «Արարատցեմենտ» գործարանը մշտապես աշխատել է բաց և թափանցիկ, և ցանկության դեպքում շահագրգռված յուրաքանչյուր ոք կարող է հավաստիանալ դրանում:

 

«Արարատցեմենտ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration