Դավիթ Սանասարյանն իմացել է, որ իր վրա հարձակում կլինի
PoliticsՊետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանն իր այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ շատ է կարևորում ապատեղեկատվության չտարածումը, քանի որ նոր Հայաստանում պետք է որակական նոր չափանիշներ սահմանվեն:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված լուրերին, թե կաշառք վերցնելու մասին տեսանյութ կա, նա ասաց, որ այն լրատվամիջոցը, որը նման նման տեսանյութ հրապարակի ,ինքը նույն այդ խմբագրությունում կկտրի իր ձեռքը, քանի որ նման տեսանյութ իրականում չկա:
Այն ինչ կատարվում է, նա որակեց հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվության տարածում, որն արվում է իրեն վստահողների մեծ բանակին թյուրիմացության մեջ գցելու համար:
Խոսելով դատախազության կողմից հեմոդիալիզի գնման պարագաների մասով հարուցված քրեական գործի մասին նշեց, որ եթե իր մասով հարուցված գործը չկասեցվի, ապա նոր Հայաստանում իրավական դաշտը մաքրելու նոր պայքար կսկսվի: Դ. Սանասարյանը նաև մի հետաքրքրի տեղեկություն հայտնեց, որ երբ ՊՎԾ-ն նախաձեռնել է դաշտն ուսումնասիրել, նրան զգուշացրել են, որ որոշակի շրջանակների կողմից հակահարձակում է լինելու:
«Այսինքն, նախկին օլիգարխների դաշտ ենք մտելու, բայց իմ պատասխանը հստակ է եղել, որ մեզ չի հետաքրքրում, թե ում մասին է խոսքը, քանի որ կարևորը օրինականության պահպանումն է»,- ասաց Դ. Սանասարյանը:
Հարցին, թե ում կողմից է եղել նախազգուշացումը, նա նշեց, որ այն աշխատակիցներն են այդ մասին իրեն տեղեկացրել, ովքեր լավ գիտեն, թե այդ դաշտում ինչ է կատարվում և 41/41 տոկոսով ում է այն պատկանում:
Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ Պետական վերահսկողական ծառայությունը այս կամ այն գործի քննության շրջանակներում աղմկահարույց գործերի մասին է հայտարարում, սակայն հետաքրքիր էր, թե նախորդ ուսումնասիրությունների ժամանակ արդյո՞ք նման զգուշացումներ եղել են, թե՞ ոչ:
Orer.am-ի հարցին ի պատասխան, Դ. Սանասարյանը նշեց, որ վերջին տաս տարիների ընթացքում տարբեր հարցերով նախազգուշացումներ եղել են, սակայն դրանք ամենևին էլ իր վրա որևէ ազդեցություն չեն ունեցել:
«Թե ինչու նախորդ գործերի ժամանակ նման նախազգուշացումներ չեն եղել, չեմ կարող ասել, բայց այն ընկերությունները, որտեղ ավելի վաղ ուսումնասիրություններ են իրականացվել, դրանք պետական մարմիններ են եղել: Ուսումնաիրության արդյունքում ընդունել են իրենց կողմից իրականացվածը, իսկ այս դեպքում խոսքը մասնավոր ընկերությանն էր վերաբերում»,- ասաց Դ. Սանասարյանը:
Արմինե Գրիգորյան