Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախաքննություն իրականացնող մարմնի վրա ճնշում չկա

Այն, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի շուրջ երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում, հստակ է: Ու թեև ինքն ամեն անգամ հերքում էր, որ իր մասով գործ է հարուցվել, որ իրեն հրավիրել են առերեսման և որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն, ԱԱԾ-ի կողմից այդ մասին տեղեկություն հրապարակվելուց հետո հասարակությունը բաժանվեց երկու մասի:

Ինչպես սպասվում էր, Սանասարյանի մտերիմները, ովքեր նրա հետ տաս տարուց ավել հասարակական-քաղաքական դաշտում կողք կողքի պայքարել էին, պետք է իրենց պարտքը համարեին և նրա մասին ասեին այն ամենը, ինչ մտածում են, իսկ հասարակության մյուս մասը սկսեց այդ քայլը որակել, որպես նախաքննություն իրականացվնող մարմնի վրա ճնշում:

Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մինչ ասուլիսը հատարարեց, որ իր պաշտպանյալի վրա գործ է կարվում: Եվ եթե նման բան հայտարարվեր մինչ իշխանափոխությունը, գուցե դա այնքան էլ զարմանալի չլիներ, բայց հասարակության համար այդպես էլ հասկանալի չդարձավ, թե նոր Հայաստանում ինչ գործ կարելու մասին կարող է խոսք լինել:

Սանասարյանի փաստաբանից բացի, հասարակությունը թիրախավորեց նաև ԱԱԾ պետին, հետո ՀՀ դատախազին, դրանով իսկ հարցականի տակ դնելով նոր Հայաստանում հարուցվող քրեական գործերի անաչառ քննության հարցը: Այստեղ բնական հարց է ծագում, որ եթե մեկի մասով գործ կարվում է, ապա կարող է նաև մյուսների մասով նույնպես նման երևույթ լինել:

Ի դեպ, ուժանինների անաչառությունը կասկածի տակ դնելու երևույթին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հույս հայտնելով, որ նոր Հայաստանում չի կարող ոևէ մեկի վրա գործ կարվել, իսկ քննությունն անկասկած օրենքի տառի համապատասխան կլինի, ուստի հարկավոր է մի քիչ համբերել:

Orer.am-ը Դ. Սանասարյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հնչեցվող քնադատությունները նախաքննական մարմնի վրա ճնշում գործադրել չէ: Առավել ևս, երբ գործի քննությունը դեռևս չի ավարտվել, իսկ ինքը եղել է բարձրաստիճան պաշտոնյա և այդ պատճառով էլ դրա բոլոր նախադրյալները կարող են լինել:

Դ. Սանասարյանը պատասխանեց, որ ինքը և իր պաշտպանները բնականաբար պետք է պաշտպանվեն, քանի որ իրեն հանիրավի են մեղադրում, իսկ այն ինչ ասվում է չի կարող ճնշում որակվել:

«Ինչ վերաբերում է հայտարարություններ կատարելով նախաքննական մարմնի վրա ճնշում գործադրելուն, ապա ինչպես տարիներ առաջ բանտից էի հայտարարություններ անում, այնպես էլ հիմա ունեմ դրա իրավունքը: Հիմա ես պաշտոն չեմ զբաղեցնում և չգիտեմ ինչպես կարող եմ ազդել նրանց վրա, երբ խոսում եմ իմ արդարության և անմեղության մասին: Եվ եթե դա ընկալվում է որպես ճնշում գործադրել, ապա շատ լավ ճնշում է»,- ասաց Դ. Սանասարյանը:

Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ ցանկացած անձ այս կամ այն գործի վերաբերյալ իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, հատկապես, եթե համաձայն չէ դրա հետ:

«Խոսքն այն անձի մասին է, ով տաս տարի եղել է պայքարի մեջ, մի քանի անգամ ենթարկվել է քրեական հետապնդումների, եղել է քրեակատարողական հիմնարկում, առաջին իսկ օրվանից եղել է հեղափոխության առաջամարտիկ և մեծ հետաքրքրություն կա նրա նկատմամբ, առավել ևս, որ նրան հանիրավի են քրեական հետապնդման ենթարկում: Ամեն օր մենք յուրաքանչյուրս տասնյակներով զանգեր ենք ստանում լրատվական միջոցներից և այստեղ ի՞նչ ճնշման մասինէ խոսքը:

Դավիթ Սանասարյանի պարագայում հասարակությունը սպասում է արդարության, քանի որ անձը չի կարող հանիրավի քրեական հետապնդման ենթարկվել: Ես ևս մեկ անգամ կարող եմ ասել, որ գործ է կարվում, և ինչպես տեսաք պարոն Արթուր Վանեցյանն էլ անդրադառնալով այս գործին ասաց, որ արդեն մեկ տարի է գործ չի կարվում: Կցանկանամ նաև, որ պարոն գլխավոր դատախազն էլ, ասի, թե թել ու ասեղն ի՞նչ է աել այս մեկ տարվա ընթացքում:

Այսինքն, ստացվում է, որ մինչև 2018 թվականը գործեր կարվում էին, ինչի վառ ապացույցն այն է, որ մինչև հիմա նախկինից մնացած որոշ գործեր շարունակվում են: Մենք ունենք մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազը, որը, փաստորեն, դատավարական վերահսկողություն է իրականացնում այս գործի նկատմամբ, նշում է, որ մեկ տարի է երկրում գործեր չեն կարվում: Այսինքն, պարզ է դառնում, որ մեկ տարի առաջ կարվել են և այդ կարողներից ամենագլխավորը դեռևս շարունակում է պաշտոնավարել: Այստեղ է հակասությունը»,- ասաց Ի. Պողոսյանը:

Նա նշեց նաև, որ շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալին հանիրավի են մեղադրում և արդեն նշել է, թե ինչից ելնելով է կարծում, որ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը շինծու:

«Այս պահին խնդիր կար նրան մեկուսացնելու, այդ պատճառով էլ նման գործ հարուցվեց»,- ասաց Ի. Պողոսյանը:

 

Արմինե Գրիգորյան

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration