Հացադուլավոր Դավիթ Սանասարյանի պահանջները՝ ԵԱՀԿ-ին
Politics«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը նոյեմբերի 17-ին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև, ի նշան բողոքի` Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման, հացադուլ է սկսել: Orer.am կայքի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ հինգ օր է, ինչ տեղի է ունեցել դեպքը, և միջազգային հանրությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը լիազորված է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը, ադեկվատ չի արձագանքում: Ըստ Սանասարյանի՝ ոչինչ չտվող դատապարտող հայտարարությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ, իսկ իրականությունն այն պետք է լինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեին Ադրբեջանի իշխանությունների հետ հայկական կողմից, կամ Կարմիր խաչը կարողանա տղաներին դուրս բերել այնտեղից: Դ.Սանասարյանը նշեց նաև, որ շատ դանդաղ են շարժվում և նոր-նոր է, ինչ տղաները հասնում են Արցախ: Դավիթ Սանասարյանն իր վրդովմունքն է հայտնում, նաև պահաջում, որ միջազգային հանրությունը շատ արագ և պատասխանատու քայլեր իրականացնի:
Լևոն Փանոսյան