Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սա ներքին գործերին միջամտություն չէ, սա 2 նախագահների անձնական, մարդասիրական նախաձեռնությունն է. Բաբայան

Politics

«Հենց Արցախի նախագահ Բակո Սահակյանը որոշի գալ և մասնակցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստին, բոլորը կտեղեկանան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի երեկվա հայտարարությանը, որ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ ներկայանան դատարան։

Ըստ տարածված տեղեկությունների՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկա են գտնվելու վաղը՝ մայիսի 16-ին կայանալիք դատական նիստին։ Հետաքրքրվեցինք՝ քանի որ մինչև այժմ հայտնի չէ նախկին և ներկա նախագահները կգա՞ն Հայաստան, թե ոչ, կարո՞ղ ենք ենթադրել, որ վաղվա նիստին չեն մասնակցելու, Բաբայանը կրկնեց, որ դեռևս հայտնի չէ և ինքն էլ չգիտի այդ մասին։ 

Դավիթ Բաբայանի հետ զրույցից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը նիստի ժամանակ խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր․ «Անձը պետք է դատարանում անպայման ներկա լինի, նրան պետք է ներկայացվեն իր իրավունքներն ու պարտավորությունները, որից հետո նա պետք է վերահաստատի իր ստորագրությամբ: Ինչ վերաբերվում է ժամկետներին, շատ լավ տեղյակ եք, որ կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին,  որը կիրակի օր է: Մայիսի 18-ին շաբաթ օր է: Շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է: Չեմ բացառում, բայց հնարավոր է՝ այնպես լինի, որ հնարավորություն չլինի պարոն Քոչարյանի ներկայությունն ապահովել, բայց պաշտպանական կողմը նաև պետք է հաշվի առնի, որ դատարանը պետք է դատական ակտ կայացնի, իսկ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ օրից ավել ժամանակ է պետք»,- մանրամասնեց դատավորը:

Դավիթ Բաբայանը, խոսելով «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօր արած հայտարարության մասին, թե Արցախի Հանրապետության որևէ նախագահ չի կարող գալ, միջնորդություն ներկայացնել, միջամտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, և դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ Արցախը Հայաստանի մարզ դառնա՝ Բաբայանն ասաց․ «Չեմ ուզում որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել ու քննադատել։ Մենք բազմիցս նշել ենք, որ ունենք մեկ հայրենիք, երկու պետություն, դրա համար անթույլատրելի է որևիցե միջամտություն թե՛ Արցախից Հայաստանի ներքաղաքական կյանքին, թե՛ հակառակ ուղղությամբ։ Հետևաբար, սա ներքին գործերին միջամտություն չէ, սա երկու նախագահների անձնական, մարդասիրական նախաձեռնությունն է, առանց միջամտելու այդ գործընթացներին, որոշելու՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ Ով ուզում է լինի ՀՀ իշխանության գլխին, դա այնտեղի ժողովրդի կամքն է, ով ուզում է լինի ԱՀ իշխանության գլխին՝ դա այստեղի ժողովրդի կամքն է։ Հետևաբար, և՛ պաշտոնական Ստեփանակերտը, և՛ պաշտոնական Երևանը պարտավոր են մեկը մյուսի նկատմամբ հարգալից, եղբայրական, մի հայրենիքի զավակների պես վերաբերվել միմյանց։ Սա հրամայական է, սա անձնական քմահաճույք չէ և հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարց է։ Բոլորի պարտքն է անել այնպես, ինչպես որ պետք է՝ անկախ նրանից՝ ով ինչ նախասիրություններ, շրջապատ, անցյալ ունի և ինչ ապագա է սպասվում»,-ասաց նա՝ նշելով, որ եթե խախտվի այդ ամենը, ամբողջ ժողովրդի և մեր պետականության համար է վատ լինելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live