Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեր ողբերգությունը, կամ՝ մասնատված պատմության հետևանքը. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ կարելի է հանդիպել վերլուծությունների, տեսական վեճերի, թե, ի վերջո, ո՞րն է պատճառը, որ Հայաստանում չի ձևավորվում մրցակցային քաղաքական միջավայր՝ լուսանցք մղելով անտագոնիզմն ու փոխադարձ ոչնչացման մոլուցքը։ Խնդիրը հատկապես ակտուալ դարձավ վերջին օրերին, երբ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով մեկնարկած դատավարությունը բացահայտեց, որ հեղափոխությունից հետո երկրում ոչ միայն բարիկադները չեն քանդվել, այլ նաև առաջացել են նորերը՝ սպառնալով հասարակական կոնսոլիդացիայի գաղափարին։

Մեր ողբերգությունների հիմքն այն է, որ այդպես էլ չունեցանք Երրորդ հանրապետության միասնական պատմություն՝ չնայած այն հանգամանքին, որ 1988-ի համազգային հուժկու շարժումը ստեղծել էր դրա բոլոր նախադրյալները։ Համազգային շարժման առաջին իշխանությունը անտագոնիստական հակումներ ցուցաբերեց դեռ 1995-96թթ. ընտրական գործընթացի ժամանակ, որովհետև ակնհայտ էր, որ այն հեշտ կամ կանխատեսելի հաղթանակ չի ապահովելու գործող իշխանության համար։ Արդյունքում՝ եղավ այն, ինչ գիտենք. իշխանության ճգնաժամը 1998-ին հանգեցրեց ներքին իշխանափոխության, որը լեգալ էր՝ ընթացակարգային առումով, ինչը, սակայն, չխանգարեց, որ առաջին նախագահի կողմնակիցներից շատերը համարեն, որ 1998-ին տեղի է ունեցել պալատական հեղաշրջում։ Այս մարդկանց համար հենց այդ տարեթվին էլ, ըստ էության, ավարտվում է Երրորդ հանրապետությունը։

Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ երբեք չի եղել ընդգծված քաղաքական կամ հասարակական կոնսոլիդացիա։ Սակայն Քոչարյանի նախագահության տասնամյակը նրա կողմնակիցները համարում են «ոսկե դար»՝ ի տարբերություն ընդդիմախոսների արմատական հակառակ պնդումների։ Ավելորդ է ասել, որ այդ տասը տարիներին անաչառ հայացք նետող չկա, ու ոմանց համար Քոչարյանի պաշտոնավարման ավարտն «աշխարհի վերջն» էր, մյուսների համար՝ «աչքալուսանք»:

Նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաշրջանի գնահատմանը։ Նրա կողմնակիցների համար Հայաստանը «սևացավ» երրոդ նախագահի հրաժարականի օրը, իսկ հասարակության մեծամասնության համար՝ «ազատագրվեց»։ Իրականում՝ կոնտրաստային ու հակասական, անհանդուրժող ու փոխադարձ ոչնչացում ենթադրող այս գնահատականները հուշում են, որ մենք պետականության երեսուն տարիների ընթացքում չենք կարողացել ձևավորել մեր պետության միասնական պատմությունը, որը հատվածական չէ ու կարող է ունենալ լուսավոր էջեր ու վայրէջքներ, հաղթանակներ ու պարտություններ, ձեռքբերումներ ու սայթաքումներ։ Սա մեր պատմությունն է՝ բոլորինս, ու բոլորս ենք պատասխանատու դրա բոլոր դրվագների համար։

Թվում էր՝ թավշյա հեղափոխությունը լուծելու է պատմության ամբողջացման խնդիրը՝ սիրո ու համերաշխության իր կարգախոսներով, բարիկադներ ոչնչացնելու իր խոստումներով։ Սակայն շուտով հեղափոխության «թավիշը» իր տեղը զիջեց «մտրակին», ու պարզվեց, որ հեղափոխությունը «մեր թվարկության սկիզբն» է, որից առաջ չեն եղել Հանրապետություն ու պատմություն։ Ընդ որում՝ հեղափոխությունը դարձավ տոտալ մերժման ակտ, ու, ըստ էության, դրվել է ամեն ինչ ու ամեն բան վերանայելու, պատմությունը հատվածական ռևիզիայի ենթարկելու գործընթացի մեկնարկ։

Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը հասարակության մեջ խորացնելու է անտագոնիստական տրամադրությունները, ատելությունն ու անհանդուրժողականությունը դարձնելու է բազմաշերտ ու բազմահարթակ։ 

Ընդ որում՝ Հայաստանում պարարտ հող է առաջանում պատեհապաշտության, ատելության վրա կառուցվող պատեհապաշտության համար։ Մարդկանց համար ատելության խոսքը դարձել է ամենօրյա մշակույթ, վարքագծի անքակտելի մաս, ու երբ մի փոքր խորանում ես, պատճառն իսկապես ակնհայտ է դառնում, տեսանելի են դառնում ոմանց «սկզբունքայնության» մոտիվները։ Քաղաքական դիրքորոշում հաճախ ձևավորվում է ոչ թե սկզբունքների կամ արժեքների, այլ՝ եթե ոչ իրենց, ապա մի մերձավոր ազգականի համար պաշտոն ստանալու կամ այդ պաշտոնը հանկարծ չկորցնելու շարժառիթներով։ Հայաստանում հատկապես իշխանամետ կամ «Նիկոլից ավելի նիկոլական» «բերանները» հիմա, ցավոք, ոչ քիչ դեպքերում, բացվում կամ փակվում են հենց այդ մոտիվով ու դա սպանում է քաղաքական նոր մշակույթ ձևավորելու բոլոր հույսերը, մրցակցային միջավայր ձևավորելու ջանքերը։ Անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը տակավին չի ձևակերպել «նոր Հայաստանի» բովանդակությունը, երկրի զարգացման տեսլականը, փոխարենը զբաղված է պատմության ռևիզիայով, ինչի հետևանքը ամեն օր կառուցվող «բարիկադներն» են՝ որպես ատելության ու անհանդուրժողականության խորհրդանիշ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025