Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նիկոլ Փաշինյան. արդյունքների առումով ամենաանկանխատեսելի ՀՀ նախագահի թեկնածուն

Ինչպես խոստացել էի՝ վերլուծական հոդվածներիս նոր շարքը նպատակ է հետապնդում գծել ապագա քաղաքական գործընթացների քաղաքական քարտեզը: Սերժ Սարգսյան այդպես էլ չնախապատրաստելով իր իրավահաջորդին՝ ակամայից ստեղծեց ապագա նախագահական մրցավազքի ուժային կենտրոններ, որոնք, անտարակույս, ակտիվանալու են առաջիկա սեպտեմբերից: Եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ամբողջ ընթացքում աներկբա էր, որ նա ամեն ինչ անելու է՝ իշխանությունը Սարգսյանին ժառանգելու համար, ապա գործող նախագահը խուսափեց ժառանգորդ պատրաստելուց: Քաղաքական անորոշությունը ծնեց բազմաթիվ բևեռներ, որովհետև քաղաքական արևի տակ իրենց հետագա տեղը այդպես էլ չընկալող և իշխանության բուրգում իրենց ապագան հստակ չպատկերացնող գործիչները սկսեցին սեփական խաղը խաղալ: Հոդվածաշարը ներկայացնում է է ապագա նախագահական մրցավազքի բոլոր ակնառու մասնակիցներին՝ առանց էմոցիաների: Անկախ նրանից, թե որ գործչի նկատմամբ ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ՝ ձգտելու եմ նրա դերը ապագա քաղաքական մրցավազքում ներկայացնել բացառապես ակնհայտ փաստերի համադրմամբ և առանց իմ զգացողություները շարադրելու: Ի դեպ, սրանք իմ դիտարկումներն են և չեն հավակնում վերջնական ճշմարտությունը լինել... Եվ այսպես, մեր նախորդ հոդվածում արձանագրեցինք, որ ապագա նախագահական մրցավազքի «կինդեր սյուրպրիզը», ամենայն հավանականությամբ, լինելու է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով, անշուշտ, կլինի ֆավորիտներից մեկը այդ մրցապայքարում: Այնուամենայնիվ, Կարապետյանը չափավոր գործիչ է և չի կարող համախմբել արմատական ընդդիմադիր դաշտը, որտեղ, այս պահի դրությամբ, ուղղակի մրցակից չունի ՀՀ նախագահի հաջորդ ակնհայտ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը իր քաղաքական ճանապարհը գծել է դեռ ուսանողական տարիներից՝ լինելով ակտիվ պայքարի մեջ և հասարակության մեջ մշտապես ընկալվել է որպես մի մարդ, ով ամենածայրահեղ կերպով ընդդիմադիր է իշխանություններին: Կուզի դա Նիկոլ Փաշինյանը, թե ոչ՝ նա մշտապես ընկալվելու է որպես ծայրահեղ ընդդիմադիր թևը ներկայացնող թեկնածու: Այն, որ Փաշինյանը ապագա նախագահական հավակնություններ ունի՝ցույց տվեց այն փաստը, որ նա իրեն շրջապատող հնարավոր քաղաքական ակտիվը փորձեց համախմբել «Քաղաքացիական պայմանագրի» շուրջը, որը անհատների միավորումից սկսեց դառնալ քաղաքական կառույց: Կառույցը, բացի բավական դանդաղ կազմավորման փուլից, որևէ նշանակալի քաղաքական քայլ չի արել, ինչից կարելի է ենթադրել, որ փորձ է արվում մինչև առաջիկա համապետական ընտրությունները ձևավորել գործիք, մեխանիզմ: Հակառակ պարագայում, թեկուզ և օգտագործելով Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի գործոնը, այդ կառույցը կարելի էր դարձնել առավել հնչեղ և անգամ մի որոշակի ժամանակահատվածում փորձել դառնալ առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժը՝ հատկապես ընդդիմադիր դաշտի բացարձակ ամլության պարագայում: Հավանաբար խուսափելով կարճատև վերելք-վայրեջքից՝ կազմակերպիչները խուսափեցին որևէ կերպ իրենց մասին շռնդալից տեղեկացնելուց և բավարարվեցին կազմակերպչական ինչ որ փուլերում իրենց մասին բարձրաձայն հիշատակումներով: Փաշինյանն անձամբ մի քանի անգամ բարձրաձայնել է իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: «Քանի որ ես զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, իսկ քաղաքացիական գործունեությամբ զբաղվում եմ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում, ես չեմ կարող բացառել, որ կլինեմ նախագահի կամ պատգամավորի թեկնածու, չեմ էլ կարող վստահաբար պնդել, որ այդպես էլ լինելու է»,-ասել է Փաշինյանը: Հետագայում, «Ազատություն» ռադիոկայանի եթերում, պատասխանելով Հրայր Թամրազյանի հարցին՝ Փաշինյանը կրկնեց իր առաջադրվելու հնարավորությունը՝ առավել զուսպ ժխտողական մասով: Այսինքն՝ գործ ունենք դասական ապագա նախագահի թեկնածու հետ, ով երբեմն հաստատում է իր այդ մտադրությունը, իր շուրջը դանդաղ, բայց այնուամենայնիվ կառույց և թիմ է փորձում ձևավորել, և, վերջապես, «դուխով տղայի» կերպարից փորձում է մտնել դասական քաղաքական գործչի կերպարի մեջ: Որպես նախագահի թեկնածու՝ Փաշինյանն ունի մի քանի ակնհայտ առավելություններ. համարվում է հեղափոխական գործիչ և, ընդհանուր առմամբ, իշխանություններին դեմ տրամադրված ընտրազանգվածի մեջ բարձր վարկանիշ ունի: Խորհրդարանում բավականին ակտիվ պատգամավոր է և աչքի է ընկնում իր ապագա քաղաքական օպոնենտներին ուղղված շատ կոշտ քննադատությամբ, ինչը, անշուշտ, շոյում է հակաիշխանական ընտրազանգվածի ականջները: Հրապարակների սիրելին է, նրա կոչով հնարավոր է բավականին մարդաշատ ընդդիմադիր զանգվածներ հանել ցույցերի: Փաշինյանն ունի մի քանի թերություններ, որոնք նրան խանգարելու են ապագա քաղաքական մարտերում: Առ այսօր չի կարողացել դուրս գալ «էն լավ խոսող տղու» կերպարից, ինչը առավել չափավոր ընտրազանգվածի մոտ կարող է վստահություն չներշնչել: Վատ է քողարկում էմոցիաները. չնայած զգալի ջանքերին՝ խորհրդարանի ամբիոնում շարունակում է մնալ «հրապարակի սիրելի» Փաշինյանը, ինչը նրան շատ է խանգարելու նախագահական մրցավազքում: Քաղաքական դաշտում հայտնվել է սպիտակ ագռավի կարգավիճակում, հարվածներ է ստանում հավասարապես թե ընդդիմությունից, թե իշխանություններից, թե այլընտրանքից, ինչը տեղեկատվական պատերազմում Փաշինյանին բավականաչափ տհաճություններ կարող է պատճառել: Ի դեպ, որքան փետրվարյան հայտնի հանրահավաքների ժամանակի տարածությունը հասարակության միջև մեծանում է՝ էմոցիաները թուլանում են, ուստի Փաշինյանին չէր խանգարի որևէ հանրահավաքով վերադառնալ փողոցային հարթակ: Անկախ այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ ապագա նախագահական մրցավազքի ակնհայտ ֆավորիտներից մեկը: Ով էլ որ առաջադրվի ընդդիմադիր դաշտում՝ Նիկոլ Փաշինյանը բավականաչափ վարկանիշ ունի՝ ծանրության կենտրոններից մեկը դառնալու համար: Ընտրությունների մոտենալուն զուգընթաց հեղափոխական հռետորաբանության կոշտացումն, անշուշտ, Փաշինյանին կդարձնեն արդյունքների առումով ամենաանկանխատեսելի թեկնածուն... Վարուժան Բաբաջանյան
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers