Դեկտեմբերի սկզբին ՈւԵՖԱ-ն կորոշի` ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու՞ է, թե՞ ոչ:
«Sport1»-ը հաղորդում է, որ դեկտեմբերի 1-2-ը Ֆրանկֆուրտում կայանալու է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների ժողով, որի ընթացքում էր վերջնական որոշում է կայացվելու:
Հիշեցնենք, որ օգոստոսին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը, իսկ սեպտեմբերին ՖԻՖԱ-ն նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը նշեց, որ մասնակցելու է ընտրությանը, որը կայանալու է 2015 թվականի մայիսին, Ցյուրիխում: