Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Կոմիտասը հայ ժողովրդի խիղճն է».Վիգեն Չալդրանյան

Lifestyle
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նոր ֆիլմ է նկարահանում, որը նվիրված է Կոմիտասին: Առաջնորդվելով «Կոմիտասը հայ ժողովրդի խիղճն է» համոզմունքով՝ Չալդրանյանը վստահ է՝ ֆիլմը շ արքային կինոնկար պիտի չլինի: Կինոռեժիսորը հայկական դասական երաժշտության հիմնադրին և մեծ վարդապետին նվիրված ֆիլմի մասին պատմել է «Արմենպրես»-ի թղթակցին: -Պարոն Չալդրանյան, խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք և պատմեք Ձեր նոր ֆիլմի մասին: -Նախ պետք է ասեմ, որ ֆիլմի մասին չեն պատմում, այն տեսնել է պետք: Կփորձեմ խոսել ֆիլմի կարևորության մասին, իսկ նրա գեղարվեստական որակը և այն, թե ինչպիսին կլինի կինոնկարը, էկրանը պետք է ցույց տա: Կինոյի աշխատողները մի թևավոր խոսք ունեն՝ էկրանը ցույց կտա: Ամեն ինչ պարզ կլինի մոնտաժից հետո: Մի բան կարելի է ասել՝ առանց հանգստյան օրերի աշխատում ենք, եղանակներն են մի քիչ խանգարում. նախորդ տարիների փորձով գիտեինք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները նպաստավոր պետք է լինեին նկարահանումների համար, բայց այդպես չեղավ:   Նկարահանումներ ունեցանք Չինաստանում և Ֆրանսիայում: Չինաստան մեկնել էի մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնին: Անսպասելի էր, որ նման փառատոնին երկու հայկական ֆիլմ մրցանակ ստացան: Նախադեպը չունեցող փառատոն էր, որը չունի ժյուրի դասական իմաստով. ժյուրին հանդիսատեսն է: Մեկ ամիս ֆիլմերը ցուցադրվում են էկրանին, և հանդիսատեսը քվեարկում է լավագույնների համար: Երեք հայկական ֆիլմից երկուսը՝ իմ «Ձայն լռության» ֆիլմը և Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» ստացան «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը՝ մտնելով 20 լավագույն ֆիլմերի մեջ:   Շատ հաճելի էր, մենք այն տեղ զուգահեռ նկարահանումներ կատարեցինք Կոմիտասին նվիրված մեր նոր ֆիլմի համար: Եղել ենք նաև Փարիզում. դրա համար շնորհակալ եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի դեսպանությանը Ֆրանսիայում, որովհետև առաջին անգամ նկարահանումներ կատարեցինք Վիլժյուիվ քաղաքի հոգեբուժարանում, որտեղ Կոմիտաս վարդապետն անցկացրել է իր վերջին տարիները: Ֆիլմի համար շատ կարևոր դրվագներ  նկարահանեցինք, բացվեցին արխիվներ , կարողացանք նաև որոշ դրվագներ նկարահանել Կոմիտասի հիվանդության պատմությունից, ինչպես նաև նամակներ: Այցելեցինք այն մասնաշենքը, որ տեղ Կոմիտասն անցկացրել է իր վերջին տարիները: Մի խոսքով՝ շատ հետաքրքիր նկարահանումներ կատարեցաինք: Այս տարիներին, ցավոք, հազարավոր հայտնի մարդիկ են իրենց վերջին հանգրվանը գտել այդ հոգեբուժարանում, սակայն միայն Կոմիտասի կիսանդրին է տեղադրված շենքի բակում :   Կարծում եմ, որ ֆիլմի մեծ մասը կնկարահանվի հաջորդ տարվա գարնանը, որովհետև ձմեռային տեսարաններ չունենք, և գարնանը կշարունակենք աշխատել: Ըստ ծրագրի՝ պրեմիերան նշանակված է 2015 թվականի աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Նկարահանող խումբն աշխատում է մեծ ոգևորությամբ: Կարծես թե բոլորն էլ հասկանում են, որ սա հերթական, շարքային ֆիլմը չէ, ամեն մեկն այս ֆիլմին և Կոմիտասին իր պարտքն է մատուցում իր մասնագիտական շնորհի միջոցով:   Այն, ինչ չի կարող անել որևէ դիվանագետ, քաղաքական գործիչ, կարող է անել հրաշալի մշակույթը, որովհետև այն նույնպես «զենք է , որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին: Իհարկե, Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակի» նման ֆիլմ հայերը չեն կարող անել, քանի որ նման ֆիլմ ստեղծելու համար վիթխարի գումարներ են անհրաժեշտ, և դրանից զատ մի բան էլ կա՝ ֆիլմն արտադրվել է կինոարտադրության երկրում՝ Հոլիվուդում, մասնագետների խնդիր էլ ունենք:   Իմ կադրում լինելու է մարդը՝ առանց համակարգչային քիմիկատային տեխնոլոգիաների: Ես փորձելու եմ հասկանալ, թե ով էր Կոմիտասը և պիտի փորձեմ նրան երևան բերել ֆիլմում՝ որպես հայ ազգի խղճի: Նա իմ ազգի խիղճն է:   -Չինաստան, Ֆրանսիա, Հայաստան... Կա՞ն այլ երկրներ, որտեղ ևս նախատեսում եք նկարահանումներ իրականացնել: -Դեռևս այսքանով ենք սահմանափակվում: Նկարահանումներ ենք կատարել Հայաստանի տարածքում՝ և՛ Երևանում, և՛ Երևանից դուրս, ունենք գաղթի տեսարաններ, անապատային տեղանքներ ենք գտել, մասսայական տեսարաններ ենք նկարահանել: Մի խոսքով՝ այն ամենը, ինչ կապված է Կոմիտասի և տվյալ ժանակահատվածի հետ: -Պարոն Չալդրանյան , խոսենք ֆիլմի սցենարի և գլխավոր կերպարների մասին: Տարբեր բաներ են խոսում կինոյին մոտ կանգնած մարդիկ: Ի վերջո, ինչպե՞ս եք ներկայացնում Կոմիտասի կերպարը: -Կոմիտասը կլինի ֆիլմում, սակայն, քանի որ մարդիկ սցենարը չեն կարդացել, անընդհատ շփոթում են: Կոմիտասը չէ գլխավոր գործող անձը, գլխավոր գործող անձը Էդգար Նովենցն է` հայ գրող, ով վեպ է գրում «Վարդապետի լռությունը» վերնագրով, որը և գուցե դառնա իմ ֆիլմի վերնագիրը: Դժվար է ասել՝ վերջնակա՞նը կլինի այս վերնագիրը, քանի որ ես այն, հնարավոր է, փոխեմ:   Պրոֆեսոր Էդգար Նովենցը Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման ընթացքում հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը, գեղարվեստական նրբին ու զուսպ միջոցներով լույս սփռել նրա մեծ լռության վրա: Տեսիլքների միջոցով նա անցնում է նաև Մեծ եղեռնի պատկերների ճանապարհով: Ուրեմն, ֆիլմի գլխավոր գործող անձը հայ գրողԷդգար Նովենցն է, նրա վեպի գլխավոր գործող անձը`Կոմիտասը:   -Իսկ գլխավոր դերերում ովքե՞ր են հանդես գալիս, ո՞վ է մարմնավորելու Կոմիտասին: -Ֆիլմի հերոսին՝ Էդգար Նովենցին մարմնավորում է Համազգային թատրոնի դերասան Վարդան Մկրտչյանը, ով խաղացել է իմ բեմադրած «Համլետ»-ում: Մի նոր անուն կունենանք դերասանական առումով. դա բնորոշ է իմ բոլոր ֆիլմերին: Իսկ թե ով կմարմնավորի Կոմիտասին՝ դեռ հայտնի չէ: Մի քանի տարբերակներ կան: Մտածում եմ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի թեկնածության մասին, որը դեմքով նման է Կոմիտասին, ինչպես նաև տեր Շահեն քահանայի մասին: Նամակ ենք ուղղել Վեհափառ Հայրապետին, որպեսզի համաձայնություն տա, որ տեր Շահենը խաղա մեր ֆիլմում:   Չի բացառվում, որ այլ Կոմիտասներ ի հայտ գան: Շատ մանրակրկիտ ենք ընտրում Կոմիտասի կերպարը մարմնավորող դերասանին, որովհետև Կոմիտասի տարբեր տարիքներ էլ են հայտնվում ֆիլմում: Հնարավոր է, որ մի անհայտ դերասան հայտնվի  ֆիլմում: Բնականաբար, առաջին պահանջն արտաքին նմանությունն է, որովհետև կողմ չեմ նմանությունը դիմահարդարի միջոցով ստանալուն: Չի բացառվում, որ մի քանի Կոմիտասներ լինեն: Հիմա նկարահանում ենք ֆիլմի ժամանակակից մասը:   -Մոնտաժը Հայաստանո՞ւմ եք անելու: -Հուսամ՝ այո: Գումարը շատ քիչ է նման ֆիլմի համար, որովհետև բավական մասշտաբային տեսարաններ կան, այնուամենայնիվ, շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, ազգային կինոկենտրոնին և բոլոր հովանավորներին: Գումարը թեկուզ և քիչ է, բայց կարողանում ենք հնարավորն անել: Խորը երախտագիտություն եմ հայտնում բոլորին:   -Ո՞վ է լինելու կինոնկարի կոմպոզիտորը, ֆիլմի համար երաժշտություն ո՞վ է գրելու: -Վաչե Շարաֆյանը, մի քանի դրվագում նաև ինքն է նկարահանվել, կարծում եմ, որ նա լավագույնը կանի երաժշտության առումով ՝ որպես կոմպոզիտոր: Երաժշտությունը բացառիկ դեր ունի այս ֆիլմում:   Կինոռեժիսոր, պրոդյուսեր,  դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: Դպրոցական տարիներից հաճախել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա, ուր խաղացել է բազմաթիվ դերեր: Սովորել է   Երևանի գեղարվեստաթատերական, այնուհետև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտներում: «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր: Հայտնի բեմադրությունների, կինոնկարների հեղինակ է: 2001 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Ռոզա Գրիգորյան
Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign