Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիշ Նանին այսօր տոնում է ծննդյան 28-ամյակը: Այս կապակցությամբ Նանիին շնորհավորել են հավաքականի թիմակիցները և անձնակազմի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Նանիի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Սպորտինգում»:
Հավելենք, որ Պորտուգալիայի հավաքականն այսօր ընկերական հանդիպում է անցկացնելու Արգենտինայի ընտրանու հետ: