Yerevan, 09.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մե­քե­նա­նե­րը մաք­սա­զեր­ծում են, սա­կայն տրան­զիտ հա­մա­րա­նիշ­ներ չեն տրա­մադ­րում».ահա­զան­գում է «Վա­րոր­դի ըն­կեր» հ/կ-ն. «Փաստ»

Society

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացին գնել է մեքենա, ներմուծում է այն Հայաստան: Մեքենայի մաքսազերծումից հետո տրվում է ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշ, որով այն պետք է հասնի ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում և այնտեղ ստանա իր օրինական պետհամարանիշը:

«Տարիներով գործել է այս կարգը: Երբ ավտոմեքենան հայտնվում էր մաքսատանը, մինչև չտրվեին այդ տրանզիտ համարանիշները, թույլ չէին տալիս մեքենան մաքսատնից դուրս բերել: Վրաստանից, օրինակ, մեքենան Հայաստան է գալիս օտարերկրյա տրանզիտ պետհամարանիշով: Բայց եթե մեքենան գնել ես Դուբայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, դրանք Հայաստան են բերվում կոնտեյներով: Համարանիշ չեն ունենում, որպես առարկա են ներմուծվում, ոչ թե որպես փոխադրամիջոց: Մեքենան գալիս, հասնում էր Մեղրիի, Բավրայի կամ Բագրատաշենի սահմանային մաքսատուն, դրան տրվում էր ժամանակավոր տրանզիտ համարանիշ, որպեսզի վարորդը կարողանար մեքենան հասցնել իր ցանկացած վայրը: Այս գործառույթը տրված էր ոստիկանությանը: Մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որը տրամադրում էր պետհամարանիշները, և ուրիշ գերատեսչություն դրա իրավասությունը չուներ: Հիմա խնդիրն այն է, որ արդեն քանի ամիս է՝ մաքսատներից հանել են ոստիկանական կետերը, և մեքենաները մաքսազերծում են, սակայն տրանզիտ համարներ չեն տրամադրում: Դրա փոխարեն վարորդներին տալիս են թուղթ, որի վրա գրված է, որ մեքենայի սեփականատերը պարտավոր է սահմանված ժամկետում մաքսազերծել մեքենան, բայց ոստիկանության տեսանկյունից այդ թուղթն իրավական ուժ չունի:

Մաքսատանը վարորդին ասում են, որ եթե մինչև պետհամարանիշ ստանալը ՃՈ-ն քեզ կանգնեցնի, կարող ես այս թուղթը ներկայացնել և քեզ չեն տուգանի: Նշեմ, որ առանց պետհամարանիշի մեքենան վարելը վարչական իրավախախտումների օրենսգրքով տուգանվում է 200 000 դրամով: Ստացվում է, որ մարդը մեքենան պետք է ավտոքարշակով բերի իր ցանկացած վայրն այն դեպքում, երբ օրական մոտ 1000 մեքենա է հասնում միայն Մեղրիի անցակետ, այսինքն՝ ֆիզիկապես էլ այդքան ավտոքարշակ չկա, որ մեքենաները հասցնի Երևան, այդ պատճառով միջանկյալ լուծում են մոգոնել, որը օրենքի կոպտագույն խախտումով է», - «Փաստի» հետ զրույցում ասում է «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը: 

Նա նշում է, որ այս դեպքում հարց է առաջանում. գուցե երկու գերատեսչությունների միջև ներքին համաձայնությո՞ւն կա, այսինքն՝ մաքսակետը վարորդին տրամադրում է թուղթը, մեքենան այնտեղից դուրս է գալիս առանց տրանզիտ համարանիշի, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ այդ թղթի առկայության դեպքում չեն տուգանում այդ մեքենաների վարորդներին: Սակայն, ինչպես նշում է Պեդանյանը, երկու գերատեսչությունից էլ հերքել են նման ներքին համաձայնության հնարավորությունը:

Հարցի լրջությունը հասկանալու համար Դավիթ Պեդանյանը մի օրինակ է բերում. «Մեքենայի իդենտիֆիկացիայի երկու տաբերակ կա. արտաքին՝ պետհամարանիշի միջոցով, և ներքին՝ PIN կոդի, որն անզեն աչքով տեսանելի չէ: Ճանապարհին մեքենան ինդենտիֆիկացվում է պետհամարանիշով: Հիմա, պատկերացնենք նման մի դեպք. ինչոր մեկը Հայաստան ներմուծեց, օրինակ, սպիտակ «Նիվա», անցկացրեց այն Մեղրիի անցակետով, նրան պետհամարանիշ չտվեցին, թույլ տվեցին իմ նշած փաստաթղթով մինչև Երևան մեքենան վարել, և, ասենք թե, նա ճանապարհին ինչ-որ մեկին վրաերթի ենթարկեց, այդ դեպքում ինչպե՞ս են հայտնաբերելու վարորդին: Փնտրելո՞ւ են առանց պետհամարանիշի սպիտակ «Նիվա» վարող վարորդին: Հավանականությունը, որ նրան կգտնեն, զրոյական է», - նշում է Պեդանյանը: Նա չի բացառում, որ միգուցե իրոք կար օրենսդրական հակասություն, որ մաքսատան տարածքում ոստիկանության կետ էր գործում, օրինական կարգն այնպիսին էր, որ մինչև Ճանապարհային ոստիկանություն վարորդը մեքենան պետք է ավտոքարշակով բերեր, բայց ֆիզիկապես նման բան իրագործելը հնարավոր չէ, օրական հազարավոր մեքենաներ են ներմուծվում Հայաստան, և նրանց ժամանակավոր համարանիշ չտրամադրելը սխալ է:

«Եթե Երևանում ճանապարհային ոստիկանությունը քիչ թե շատ ավելի վերահսկելի է, ապա մայրուղիներին և մարզերում այդ վերահսկողությունը բացարձակ չկա, և եղած՝ արդեն քիչ ահազանգերը կոռուպցիայի մասին, որ ստանում է մեր կազմակերպությունը, կապված են մայրուղիներին ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանների հետ», - ընդգծում է ԻՀԿ փոխնախագահը՝ շեշտելով, որ առանց պետհամարանիշների մեքենա վարելը մեծացնում է նաև կոռուպցիոն ռիսկերը:

«Եթե առանց պետհամարանիշի ինչ-որ մեքենա հանցագործություն կատարեց, ապա խիստ ձևով սկսելու են տուգանվել առանց պետահամարանիշի բոլոր մեքենաները: Վարորդները պետք է շատ զգոն լինեն, և նոր ներմուծված մեքենաները երկրի տարածքում չվարեն առանց պետհամարանիշի», եզրափակում է Դավիթ Պեդանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform