Դանիական «Բրոնդբյու» ակումբի կանանց թիմի ֆուտբոլիստուհի Թերեզա Նիլսենը ներկայացրել է` ինչպես են տոնում կարևոր հաղթանակները:
«Ֆորտունայի» նկատմամբ 3:2 հաշվով տոնած հաղթանակից հետո Թերեզան Instagram-ի իր էջում հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը և կատարել է հետևյալ գրառումը.
«Մենք շատ կարևոր և գեղեցիկ հաղթանակ տոնեցինք: Կարևորը միասնականությունն է: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար»:
Ուշագրավ է, որ Նիլսենի հրապարակած լուսանկարները սովորաբար 400-ից ավելի հավանումներ չեն ունենում, սակայն ներկայացված լուսանկարն անցել է 2500 հավանումի սահմանը: