Արզուման Հարությունյանը ոչ թե հեռացվել է, այլ իր դիմումի համաձայն է ազատվել
PoliticsԱյսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման առիթով խորհրադարն էր եկել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Նա անդրադառնալով ԲԴԽ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանի եղբոր՝ Արզուման Հարությունյանին ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից ազատելու մանրամասներին, նշեց որ ինքը շարունակում է պնդել, որ ԱԱԾ պետի նախկին տեղակալը համակարգի լավագույն և ազնիվ գեներալներից է:
«Նա ոչ թե հեռացվել է, այլ ներկայացրել է երկարաժամկետ ծառայության կապակցությամբ ազատման դիմում, որը բավարարվել է: Դիմումում գրված է եղել՝ խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից կենսաթոշակային տարիքս լրանալու և երկարաժամկետ ծառայության համար»,-ասաց Վանեցյանը:
Հարցին, թե այլ կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում կլինեն, թե՝ ոչ, ԱԱԾ պետը պատասխանեց.
«Իհարկե, պարոն Հարությունյանի տեղը պետք է նշանակվի նոր տեղակալ: Թեկնածուները պետք է լինեն ԱԱԾ-ից, որովհետև օրենքն այլ լուծում թույլ չի տալիս»: