Սպասված հանդիպում Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի հետ
PoliticsԱրցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների հրավերով, կուսակցության կենտրոնական գրասենյակ այցելեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Սիմոն Դարոնյանը:
Կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը հյուրին ներկայացրեց «Արդարություն» կուսակցության ծրագրի գլխավոր դրույթները, անցած ինն ամիսների ընթացքում ծավալած գործունեության մանրամասները:
Սիմոն Դարոնյանն իր հերթին պատմեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության հռչակման, կառավարության և խորհրդարանի ձևավորման, ներկայում նրա առաջ ծառացած կարևորագույն մարտահրավերների հաղթահարման ուղիների, ինչպես նաև ՄԱԿ-ում Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացվածության ձևաչափի մասին:
Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ազգային նշանակության մի շարք հարցերի, պայմանավորվեցին առաջիկայում առանձնացնել այն խնդիրները, որոնց շուրջ հնարավոր կլինի համագործակցություն ծավալել: Հանդիպմանը մասնակցում էր նաև կոսակցության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Դավիթ Գալստյանը: