«Բայերի» կիսապաշտպան Քրիստոֆ Կրամերը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» կազմում, հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում վերադառնալու է լևերկուզենյան ակումբ: Միևնույն ժամանակ Կրամերը նշել է, որ շատ երջանիկ է ներկայիս թիմում:
«Հաջորդ մրցաշրջանում ես պաշտպանելու եմ «Բայերի» գույները: «Բորուսսիայում» խաղալով` ես դարձա Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ, իսկ այս ակումբի երկրպագուների համար ես ֆուտբոլային աստված եմ: Ի՞նչը կարող է լինել ավելի հաճելի, քան երկրպագուների կողմից նման վերաբերմունքը»,-Կրամերի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Քրիստոֆ Կրամերի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: