Թվային մուլտիպլեքսը կվերանայվի՞ . «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, օրերս կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում բարձրացվել է թվային մուլտիպլեքսի կարգավորման և հեռարձակման նոր ձևաչափի հարցը:
Հիմնական քննարկվող թեմաներից մեկը եղել է ռուսական հեռուստաալիքների՝ մուլտիպլեքսից հանելու մասին հարցը, որի շուրջ քննարկմանը ներկաներն ունեցել են փոխզիջումային, հիմնականում դրական վերաբերմունք: Ըստ լուրերի, այն կսկսի հանրային օրակարգում կիառության սաղմեր ստանալ 2020 թ. հունվարից, իսկ մինչ այդ փորձագետներին և ընդհանրապես թեմայի մասին պատկերացում ունեցողներին հանձնարարվել է այդ հարցի հետ կապված հանրային դիսկուրս ծավալել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում