Վրաստանին անհրաժեշտ Է բարելավել ներքաղաքական իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, նոյեմբերի 18-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրոպական կողմն ընդգծել Է ներքաղաքական կլիման բարելավելու անհրաժեշտությունը: Հարկավոր Է խուսափել քաղաքական վրեժից, առճակատումից եւ բեւեռացումից, ինչպես նաեւ հնարավորություն ապահովել ընդդիմության հետ երկխոսության եւ միջկուսակցական երկխոսության համար»,-ասել Է նա՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի առաջին նիստի արդյունքները:
Մոգերինիի խոսքով՝ Վրաստանում քրեական հետաքննությունները պետք Է լինեն թափանցիկ, զերծ լինեն քաղաքական դրդապատճառներից եւ հիմնված լինեն ապացուցողական բազայի վրա: «Քաղաքական գործիչները պետք Է ձեռնպահ մնան ընթացող դատական հետաքննություններին վերաբերող մեկնաբանություններից, իսկ քաղաքական ղեկավարությունը պետք Է հարգի դատավորների որոշումները»,-նշել Է նա:
Դրա հետ մեկտեղ Մոգերինին հայտնել Է, որ ԵՄ-ն ողջունում Է Վրաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ազգային ռազմավարության ընդունումը, որը ներառում Է խտրականության դեմ օրենսդրության մշակումը եւ մարդու իրավունքների խորհրդի ստեղծումը: