Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ այլ պայմանների դեպքում Աշխարհի 2014 թ. առաջնության ժամանակ իր ցուցադրած խաղի մասին հիմա բոլորովին այլ կերպ կխոսեին։
-Եթե ես գոլ խփեի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ժամանակ, ապա կսկսեին ասել, որ ողջ մրցաշարի ընթացքում ես շատ լավ եմ խաղացել,-ասել է «Բարսելոնայի» հարձակվողը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակչում Արգենտինան նվազագույն հաշվով պարտվեց Գերմանիային, իսկ Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, ինչը բազմաթիվ տարակարծոթւյունների պատճառ դարձավ։