«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան անդրադարձել է այն շշուկներին, համաձայն որոնց՝ «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է փոխարինել նրան որպես անգլիական ակումբի հիմնական դարպասապահ։ Նշենք, որ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վալդեսն այժմ մարզվում է «կարմիր սատանաների» հետ։
-Իմ պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը։ Ինչ վերաբերում է Վալդեսին, նա ծանր վնասվածք ուներ, բարդ ժամանակահատված է ապրել, և մեր մարզիչը գիտի այդ մասին. նա հնարավորություն է տվել, որ Վիկտորը մեզ մոտ մարզվի։
Նա մեզ մոտ մարզվում է, բայց առանց պայմանագրի, նա դեռ լիովին չի վերականգնվել։ Երբ ապաքինվի, լիարժեք մարզումներ կանցկացնի մեզ հետ, իսկ առայժմ դեռ հազվադեպ է գնդակով աշխատում։ Վան Գալը լավ գիտի նրան, հենց նրա ղեկավարությամբ է Վալդեսն սկսել աղալ «Բարսելոնայում»։ Մարզիչը Վիկտորի հանդեպ հատուկ վերաբերմունք ունի, իսկ ֆուտբոլը երբեմն անարդար է լինում,-դե Խեայի խոսքերն է մեջբերում «AS»-ը։