Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սամվել Խուդոյանը երդվեց, որ ինքը ոչ թե անձերի, այլ երևույթի դեմ է պայքարում

Interview

Իրականում գիտական աշխարհում վեճերը, բանավեճերը, այս կամ այն հայտնագործությունն ընդունողներն ու դրանք չընդունողները սովորաբար բաժանվում են բանակների ու սկսում են միմյանց դեմ անխնա պայքար մղել: Կարծիք կա, որ այդ բանավեճերից ծնվում են նաև նոր գաղափարներ, բայց գիտական բանավեճերից հեռու մարդկանց համար այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ինչու են գիտնականներն իրար դեմ աշխատում, եթե կարող են իրենց ջանքերը համադրել, ավելի կառուցողական բանավեճերի, քննարկումների ու նոր բացահայտումների շնորհիվ գիտությունն ավելի առաջ մղել:

Տարածված կարծիք կա նաև, որ գիտնականների միջև առաջինը լինելու ձգտումը և ոլորտի առաջատարը դառնալու ցանկությունն է հաճախ նման պայքարի մղում: Բայց, համաձայնեք, որ դա էլ հասկանալի չէ, քանի որ գինականներն ավելի շատ հայտնի են դառնում ոչ թե իրենց ագրեսիվ վարքի, այլև նեղ մասնագիտական ոլորտներում նորանոր հայտնագործություններ անելու շնորհիվ:

Միմյանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունք կա նաև մեր գիտնական-հոգեբանների շրջանում, բայց որքանո՞վ է այն օգնում ոլորտը զարգացնելուն, դժվար է ասել:

Օրերս վիճելի հարցի շուրք քննարկման թեման ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի ասպիրանտի ատենախոսության մեջ չակերտ դնել-չդնելու հարցն էր: Բայց, զարմանալին այն էր, որ ատենախոսության պաշտպանությունից ընդամենը երկու ժամ առաջ էր հանձնաժողովի անդամ, Երևանի մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը տեղեկացրել, որ առարկություններ ունի, քանի որ ատենախոսության մեջ գրագողության երևույթներ է հայտնաբերել:

Խոսքը որոշ մեջբերումների ժամանակ չակերտները չփակելու կամ չբացելու վրիպակի մասին էր, որը Խուդոյանի ջանքերով դարձավ փոթորիկ մեկ բաժակ ջրում: Այլոց կարծիքով, դա ամենևին էլ չէր ազդում ասելիքի բովանդակության վրա, քանի որ ամեն ինչ իրենց համար հասկանալի էր: Ու թեև ատենախոսության հեղինակին հաջողվել էր կարճ ժամանակում բոլոր առարկությունների պատասխանները պատշաճ կազմել, սակայն երևույթն ինքնին տհաճություն էր պատճառել ներկանելին, քանի որ կարծում էին, որ այդ մասին կարելի էր ավելի վաղ հայտնել, ոչ թե վերջին րոպեին:

Orer.am-ը Ս. Խուդոյանից փորձել ճշտել, թե նման ծանր մեղադրանքի պատճառ կարո՞ղ է արդյոք հանդիսանալ չակերտի վրիպակը, առավել ևս, երբ բոլորն էլ գիտեն, որ ատենախոսության տեքստն այնքան է խմբագրվում, որ կարող է նաև վրիպակներ լինեն: Ինչ վերաբերում է չակերտի վրիպակի պատճառով այն գրագողություն անվանելուն, ապա դա ինքնին բավականին ծանր մեղադրանք է և տարիների աշխատանքի վրա նման կերպ ստվեր նետելն, իրոք լուրջ հարված կարող է լինել:

«Գիտական աշխատանքը գնահատվում է իր օրիգինալությամբ: Եվ, եթե ուրիշից վերցված բառացի արտագրություն կա, որը չակերտում չի գրված, ապա դա նշանակում է, որ հեղինակն ուրիշի միտքը վերագրում է իրեն: Նման բաները նույնիսկ քրեական օրենսգրքով է կարգավորվում: Չակերտները չդնելը համարվում է գրագողություն, իսկ հղումը չդնելը, նշանակում է մեջբերման խախտում»,- ասաց Ս. Խուդոյանը:

Նա նաև նշեց, որ գիտական աշխատություններում նման դեպքերի ահռելի քանակություն կա, ուստի ժամանակն է նման քննարկումների միջոցով այդօրինակ հարցերը կանոնակարգել, որպեսզի հետագայում թյուրիմացություններ չլինեն: Հարցին, թե ճի՞շտ է այն կարծիքը, որ նման ինտրիգներ հրահրելով ինքը փորձում է հոգեբանության ոլորտի մասնագետներին ցույց տալ, որ ինքն ամենալավն է և նրանց մեջ ոլորտում մենաշնորհային դիրք գրավել, Ս.Խուդոյանն ասաց.

«Ինչ մենաշնորհի մասին է խոսքը, ես երդվում եմ, որ նման բան չկա: Ես նման նպատակներ, մտքեր չունեմ: Ես գիտությամբ եմ զբաղվում և արդեն տաս տարի է, որ նաև գրագողության դեմ եմ պայքարում: Այսինքն՝ ես հարյուրավոր մարդկանց եմ քննադատել, դա ինչպե՞ս կարող է որպես անձնական ամբիցիա որակվել»,- ասաց Ս. Խուդոյանը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի այս հարցը կքննարկվի նաև ԲՈԿ նախագահ Ս. Գոգյանի ներկայությանմ, և կարծում ենք, որ այնուամենայնիվ այդ վրիպակը չի ազդի ատենախոսության պաշտպանությունն ընդունելի համարելու վրա:

 

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine