Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են իրենց իրավունք վերապահել հանդես գալ հայտարարություններով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ: Այս անգամ խնդրի վերաբերյալ տեսակետ է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haber3.com-ը:
Անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք հակամարտությանը, Չավուշօղլուն խոսել է այն մասին, որ սառը պատերազմը դեռևս չի վերացել: «Ինչո՞ւ ղարաբաղյան հարցը չի կարգավորվում: Պատճառը Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունն է: Սառը պատերազմի շարունակականության համար ամենաթանկը վճարում են Ուկրաինան, Հայաստանն ու Վրաստանը, սակայն Արևմուտքը դրանից որևէ օգուտ չունի: Ուկրաինան որևէ օգուտ ունի՞. ոչ: Թե’ Ռուսաստանը, թե’ Արևմուտքը պետք է անցյալից դաս քաղեն և հիշեն, թե ինչ է իր հետ բերում պատերազմը»,- հայտարարել է Չավուշօղլուն: