Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին

Economics

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը համոզված է, որ եկել է պրոակտիվ սպառողների ինստիտուտ ձևավորելու ժամանակը: Այդ դեպքում արտադրողը ստիպված կլինի վերանայել իր արտադրանքի որակը: Պրոակտիվ սպառողների ինստիտուտ կարելի է ձևավորել լայն իրազեկման միջոցով, որը կօգնի սննդամթերքի գնումն ավելի գրագետ իրականացնելու համար: Իսկ եթե սպառողը ո՛չ միայն իրազեկված, այլև պահանջատեր դառնա, ավելի լավ կկողմնորոշվի, թե որ սննդամթերքն է ավելի անվտանգ իր և ընտանիքի անդամների առողջության համար:

«Այս դեպքում սպառողի ազատ ընտրության արդյունքում ազատ շուկա կձևավորվի, իսկ արտադրողը սպառողի պահանջարկը բավարարելու համար ստիպված կլինի իր արտադրանքը բաժանել որակային տարբեր սեգմենտների: Արդյունքում կձևավորվի արդար մրցակցություն տարբեր կատեգորիայի մթերքների միջև: Ամբողջ աշխարհն այսօր այս ուղղությամբ է շարժվում, բայց, ցավոք, Հայաստանյան շուկան դեռևս այս առումով չկազմակերպված վիճակում է:

Ինչ վերաբերում է եփած երշիկեղենի, նրբերշիկների և սարդելկաների տեսականիներին, ապա արտադրողները չպետք է մոռանան սպառողների շահերի պաշտպանության և տեղեկացված լինելու իրավունքի մասին: Թեև, փաստերը ցույց են տալիս, որ գրեթե ամեն օր Հայաստանում ոտնահարվում են սպառողների իրավունքները: Մասնավորապես՝ կտրատած վիճակում երշիկներ ձեռք բերելու ժամանակ, շատ հաճախ սպառողները չեն էլ իմանում, թե դրա մեջ ինչ սննդային հավելումներ կան, գուցե դրանք նաև օսլա ու այլ տարրե՞ր են պարունակում:

Խնդրահարույց է նաև բնական թաղանթով պատված սարդելկաների և նրբերշիկի որակը, քանի որ ո՛չ դրանց վրա արտադրողի անուն կա, ո՛չ էլ տեղեկատվական թերթիկներ կան սննդային հավելումների պարունակության մասին»,- ասաց Դ. Պիպոյանը:

Այս ամենը հաշվի առնելով, պարենային իրավունքի փորձագետը խորհուրդ է տալիս մսամթերք գնելուց առաջ ծանոթանալ մսամթերքի բաղադրությանը, նոր միայն գնում կատարել: Ինչ վերաբերում է իրազեկվածության բարձրացմանը, ապա այն կօգնի առաջարկվող սննդամթերքին առավել բծախնդիր մոտեցում ցուցաբերելուն  և գրագետ գնում կատարելու ավանդույթ ձևավորելուն:

Ի դեպ, Պիպոյանի խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բավական արդիական է դարձել նույնանուն ապրանք արտադրող ընկերությունների կողմից օգտագործված սննդամթերքի մեջ օգտագործված հավելումների համեմատական ցուցանիշների հրապարակման և ամենաքիչ հավելումներ օգտագործած ընկերություններին խրախուսելու գործընթացը, ինչը մեզ մոտ դեռ չկա:

«Ցավոք, մեր երկրում դեռևս չի խրախուսվում նման մոտեցումը, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մարդիկ ևս հասկանան, որ այս կամ այն սննդամթերքի հետ միասին օրգանիզմ ներթափանցող քիմիական ծագում ունեցող հավելումներն ինչքան քիչ լինեն, այնքան սննդամթերքն ավելի քիչ վնաս կհասցնի օրգանիզմին: Բայց մինչև մենք ինքներս պահանջատեր չլինենք, որևէ մեկը չի շտապի հոգ տանել մեր առողջության մասին»,- ասաց Դ. Պիպոյանը:

Հիշեցնենք նաև, որ Orer.am-ը լաբորատոր փորձաքննության էր ենթարկել «Աթենք» ընկերության «Բժշկական», «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» և «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի եփած երշիկները, պարզելու համար, թե դրանց մեջ որքա՞ն է կազմում նատրիումի նիտրիտի՝ E 250-ի քանակությունը:

ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում իրականացված լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել է 37 միլիգրամ:

«Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել է 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել է 21 միլիգրամ:

Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները, որը համարվում է բավական բարձր ցուցանիշ, քանի որ մոտ է թույլատրելի շեմին և ռիսկային է առողջության համար:

 

Արմինե Գրիգորյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025