Պատգամավորները ցանկանում են ճշտել դատապարտյալների իրավունքները
PoliticsՕրինագծերի փաթեթը կսահմանի դատապարտյալների իրավունքները քրեակատարողական հաստատություններում՝ հաշվի առնելով նրանց կատարած հանցագործությունները։ Այս մասին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հունիսի 28-ին, Քրեակատարողական օրենսգրքում եւ «Կալանվածներին եւ ձերբակալվածներին կալանքի տակ պահելու մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։
Նա նշեց, որ օրինագծերի առաջարկված փաթեթով, մասնավորապես, սահմանվում է, թե ինչ պայմաններում դատապարտյալն իրավունք ունի ստանալ կապոցներ, ծրարներ ու նամակներ։ «Սահմանվում են դրամական փոխանցումներ եւ նույն փոխանցումների միջոցով կանխիկ միջոցների ստացման պայմանները։ Բացառություն են կազմում միայն առաջին անհրաժեշտության առարկաները»,- պարզաբանել է Խաչիկյանը։ Օրինագծով, ըստ նրա, որոշվում է նաեւ դատապարտյալի մասնակցությունը քաղաքացիա-իրավական գործարքներին, ինչպես նաեւ հանդիպումների օրերն ու կանոնները, բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են օրենքով։ Սահմանվում են նաեւ քրեակատարողական հաստատություններում բանտարկյալների կողմից հեռախոսից օգտվելու կանոնները։
Բացի այդ, պարզաբանվում է, թե ինչ պայմաններում է կատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ արգելվում կամ հակառակը՝ թույլատրվում աշխատել պատժախցում։
Նշենք, որ օրինագիծը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։