Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մինչև հարցն ուսումնասիրվի, ընկերությունները կկանգնեն փակման վտանգի առջև

Analysis

Անզեն աչքով էլ երևում է, թե որ գերատեսչությունն ինչ տեմպով է փորձում առաջ շարժվել: Ու եթե մեկը օր-օրի ոլորտը մղում է դեպի զարգացում, ապա կան նախարարություններ, որոնք ոչ միայն տեղում դոփում են, այլև հին տեմպերից է՛լ ավելի դանդաղ են առաջ շարժվում: Օրինակ, եթե Առողջապահության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները արագորեն առաջ են շարժվում, ապա Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությունները կարծես որդեգրել են ոլորտը յոլա տանելու և օրը մթնեցնելու տարբերակը:

Երբ երկիրը ոտքից գլուխ թաղված է խնդիրների, հոգսերի մեջ և օր առաջ պետք է ազատվել տարիների ընթացքում կուտակված հարցերից, այս գերատեսչություններն, այնուամենայնիվ, նախընտրում են փոքր ու անիմաստ քայլերով առաջ շարժվել, անտեսելով երկիրն արագ տեմպերով առաջ տանելու հրամայականը:

Օրերս մետաղի ջարդոն հավաքող ընկերությունները, որոնք իշխանափոխությունից հետո են ձևավորվել, ահազանգ հնչեցրեցին, որ կառավարության որոշումը կարող է անգործության մատնել հազարավոր մարդկանց, իսկ նոր ձևավորված շատ ըներությունների տանել փակման:

Կազմակերպությունները ողջ հանրապետությունում թափված հին մեքենաների թափքերն ու ամենուր թափված երկաթեղենն են հավաքում, դրանից մետաղյա սալիկներ են ստանում և արտահանում: Սակայն, կառավարությունը այդ կիսաֆաբրիկատի արտահանման վրա բավական մեծ տուրքի դրույքաչափ դնելով կարգելափակի փոքր ընկերությունների աշխատանքը:

Նշենք նաև, որ դրսում թափված և աղբավայրերում կուտակված մետաղի մնացորդները, որը մի քանի տարում փտելով խառնվում է հողին, լրացուցիչ խնդիր է ստեղծում նաև բնապահպանության համար, բայց եթե որոշումն ընդունվի, վտանգ կա, որ այն հավաքելն ու վերամշակելն այլևս իմաստ չի ունենա:

ԱԺ-ում տուրքի նման բարձր դրույքաչափի հարցը քննարկելու ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանեց, որ է տոննայի համար 80 հազար դրամ արտահանման տուրք սահմանելով, կառավարությունը փաստացի ցանկանում է արգելել մետաղի ջարդոնի արտահանմանը, որպեսզի այն երկրում մնա և ծառայի տեղական արտադրության զարգացմանը:

«Մենք պետք է տարանջատված մոտեցում ցուցաբերենք, որպեսզի մեկ-մեկուկես տարի հետո չկանգնենք փաստի առաջ: Հին ավտոմեքենաների թիթեղները, որոնք աջ ու ձախ թափված են և տեղական արտադրողի համար գուցե այդքան էլ հետաքրքիր չեն, բայց եթե ընդհանուր առմամբ ցածր տուրք սահմանենք, ապա Հայաստանից կտանեն ամեն ինչ: Եվ առաջին հերթին պիտանի հումքը: Այս տեսանկյունից հարցն ավելի երկար քննարկելու կարիք ունի: Եվ որպես անհետաձգելի միջոցառում այս օրենքը բերել ենք, որպեսզի արտահանումը սահմանափակենք, բայց հետագայում կքննարկենք, թե որոնք են խելամիտ լուծումները»,- ԱԺ ամբիոնից ասաց Տ. Խաչատրյանը:

Ստացվում է, որ գերատեսչությունը սկզբում «շլակբաում է» դնում բոլորի համար, հետո դրան անդրադառնալու և  այն նորից վերանայելու պայմանով: Բայց, փաստացի, դրանով իսկ ռիսկեր է ստեղծում նոր ձևավորված ընկերությունների համար:

Չի բացառվում, որ այս քայլը ընկերություններին գերատեսչությունից կախվածության մեջ պահելու ռիսկեր ևս պարունակի, դրանից բխող  հեռուն տանող բոլոր հետևանքներով: Էլ չենք ասում նոր ձևավորված ընկերություններին մեկ հարվածով ոչնչացնելու ռիսկերի մասին:

Կարճ ասած՝ էկոնոմիկայի նախարարությունը նոր ձևավորված ընկերություններին օգնելու փոխարեն, հին ավանադույթներով առաջ շարժվելով փորձում է իրենից կախվածության մեջ պահել, իսկ թե դրանից քանի տնտեսվարող կտուժի, կարծես թե այդքան էլ չի հետաքրքրում հարգարժան նախարարին:


Արմինե Գրիգորյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025