Այսօր տեղի ունեցավ Հայաստանի առաջնոթւյան բարձրագույն խմբի 5-րդ տուրից հետաձգված ևս մեկ հանդիպոմ. «Բանանցը» հյուրընկալեց «Փյունիկին»։
24-րդ րոպեին Կարեն հարությունյանը առաջ մղեց տանտերերին, սակայն երկու րոպե անց Սեսար Ռոմերոն հավասարեցրեց հաշիվը։
72-րդ րոպեին Ռոմերոյի փոխանցումից հետո կամո հովհաննսիյանն արդեն յուրերին առաջ մղեց, իսկ 78-րդ րոպեին Ռոմերոն նաև դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 1։3։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Գևորգ Նռանյանը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, սակայն ավելին անել «Բանանցը» չկարողացավ։
«Բանանց»-«Փյունիկ»՝ 2։3