Yerevan, 14.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկխոսությունը երբեք ուշացած չէ. Շարմազանով

Politics
՛՛Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ, և մերժում են երկխոսություն նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում՛՛,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ 12 կետերի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակացությանը, որին չէր մասնակցում միայն ՀԱԿ խմբակցությունը: ՛՛Մերժումը մարգինալ ուժերի գործելաոճն է, սա ես չեմ ասում՛՛՛,- հավելեց նա: Ըստ Շարմազանովի՝ եթե քաղաքական ուժը մի փոքր մտահոգվում է երկրում բարեփոխումների, ոչ թե իր դերակատարումն ավելացնելու մասին, ապա նա պետք է գնա երկխոսության:՛՛Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները հասարակության համար կարևոր խնդիրների ուղղությամբ: Եթե դու ուլտիմատումեր ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է՛՛: Հարցին, թե ուշացած չէ քառյակի 12 կետերի շուրջ երկխոսության առաջարկով հանդես գալ, նա պատասխանեց. ՛՛Ուշացած չէ, որովհետև երկխոսությունը երբեք ուշացած չէ: Այս քայլով կառավարությունն ու իշխանությունը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստել, քննարկել, գտնել ընդհանուր եզրեր: Սա չի նշանակում, որ 12 կետերն էլ միանգամից պետք է կատարվեն կամ չկատարվեն, քաղաքականությունը կլոր սեղանի տրամաբանություն ունի՛՛:ԱԺ փոխնախագահը կարծում է, որ նախապայմաններ պետք չէ դնել, հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ արտաքին քաղաքականության մասով մենք մշտապես ասում ենք, որ Թուրքիան չպիտի խոսի նախապայմանների լեզվով, իսկ ներքաղաքական կյանքում նախապայմաններ դրվում են: ՛՛Մենք պետք է դադարեցնենք այդպես մտածելուց, և բազմիցս եմ նշել, որ ՛՛ինչ որ կարելի է Զևսին, չի կարելի եզին՛՛ սկզբունքը պետք է մի կողմ դնել՛՛:Ինչ վերաբերում է խորհրդակցության ժամանակ ԲՀԿ-ի ու ՛՛Ժառանգության՛՛ առաջ քաշած պայմանին, որ պետք է ԸՕ փոփոխել, ապա սա ևս, ըստ Շարմազանովի, տրամաբանական չէ. ՛՛Կան 12 կետեր, և կառավարությունն ու իշխանությունը պատրաստակամություն են հայտնել ճանապարհային քարտեզ մշակել և աստիճանաբար քննարկելով հասնել նաև այդ կետին: Բայց միանգամից ասել՝ եթե սենց չի, սենց ա, սա քաղաքականության լեզուն չէ՛՛:Նա նաև համաձայն չէ, որ երկրում անվստահության մթնոլորտ կա միայն իշխանության նկատմամբ: ՛՛Եթե անվստահության մթնոլորտ կա, այդտեղ հավասարապես իրենց պատասխանատվությունն ունեն և իշխանությունը, և ընդդիմությունը: Իշխանություններն ավելի լայն բարեփոխումների օրակարգ ունեն, և չենք ասում, որ երբեք ԸՕ բարեփոխման ուղղությամբ չենք գնալու: Մենք ասում ենք, որ մինչև բ կետին հասնելը պետք է անցնել ա կետով: Եթե մենք բոլորս գտնում ենք, որ երկրում կա համակարգային բարեփոխումների խնդիր, էտ ոնց է, որ գտնում են, որ ԸՕ բարեփոխելու կարիք կա, բայց ավելի լուրջ՝ սահմանադրական բարեփոխումների կարիք չկա: Իրենք չէ՞ին ասում, որ հիմա սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ, այլ տնտեսականի, այսինքն՝ ԸՕ տնտեսական բարեփոխման հետ կապ ունի, սահմանադրականը կապ չունի՞: Թող մի հատ իրենք կողմնորոշվեն՛՛: ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ իրենք ցանկանում են անցնել սահմանադրական բարեփոխումների, և դրանից հետո չեն բացառում ԸՕ-ի բարեփոխումը: ՛՛Սա ոչ թե մեր կապրիզն է, որովհետև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում արդեն ընտրական պրոցեսի հետ կապված հստակ սահմանադրական նորմեր են ամրապնդվում, որոնք Սահմանադրության նորմ են, ոչ թե իշխանության կամ ընդդիմության քմահաճույքով են լինում, և միայն այդ նորմից հետո անցնենք մյուսներին՛՛: Հարցին, թե ինչպես պետք է դուրս գալ այս փակուղուց, Է. Շարմազանովը պատասխանեց. ՛՛Լավատես եմ, կարծում եմ՝ մենք պետք է մշտապես քայլեր ձեռնարկենք, երկխոսության միջոցով իրականացնենք մեր բարեփոխումները: Դրա վառ օրինակը երեկվա քննարկումն էր սահմանամերձ համայնքների հետ կապված, այսօրվա միաձայն քվեարկությունը և այն քաղաքական ուժերն ու գործիչները, որ կգնան ուլտիմատումների, շանտաժների ճանապարհով, դատապարտված կլինեն մարգինալ, իսկ նրանք հեռանում են քաղաքականությունից: Մեր խնդիրն է ժողովրդի մատից փուշ հանել: Մեր բարեկամը նրանք են, ովքեր պատրաստ են նստել երկխոսության սեղանի շուրջ, շատ դեպքերում նաև խիստ քննադատել, մեզ չհամաձայնել, բայց շփման ու լուծման եզրեր փորձել գտնել, այլ ոչ թե ասել՝ ախպեր ջան, եթե դու սա չես ուզում, ուրեմն ես սա չեմ անի, է մի արա, մենք անելու ենք, մենք գնալու ենք բարեփոխումների ճանապարհով՛՛,-եզրափակեց նա:
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive