Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրության օրվանից՝ անօրակարգ այց

Analysis

ՀՀ-ն ապրում է բավականին հետաքրքիր, ինտրիգային և բավականին տուրբուլենտ շրջափուլ, որտեղ յուրաքանչյուր իրադարձություն դառնում է հանրային լայն դիսկուրսի առարկա, երբ ամեն մի մանրունք արժանանում է իշխանությունների բուռն արձագանքին՝ հակահեղափոխականության թնջուկի կասկածի  մոլուցքով։  

Օրերս՝ հուլիսի 5-6-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Վիտենամում և Սինգապուրում։ Այսինքն ստացվեց այնպես, որ վարչապետը Սահմանադրության օրը երկրում չէր։ Մի հետաքրքրիր տենդենց ենք նկատում, ըստ որի՝ տարեցտարի Սահմանադրության բախտն ուղղակի չի բերում, քանի որ մշտապես սահմանադրական հանրաքվեներին ուղեկցում էր ոչ լեգիտիմության ստվերը, որ իրականում Սահմանադրության հետ կապ չուներ, քանի որ այն իշխանության ստվերն էր: Փաստացի՝ քաղաքականությունը մշտապես հաղթում էր իրավագիտակցությանը և ձևակերպում ու վերաձևակերպում իրեն ձեռնտու Հիմնական օրենք, ու այդպես մեր Սահմանադրությունը դարձավ ՀՀ երրորդ հանրապետության հիվանդ երեխան: Այնքան հիվանդ, որ 1995-ից առ այսօր Սահմանադրության օրը, չնայած ամրագրված պաշտոնապես տոն է, ոչ մի անգամ պետականորեն իբրև տոն չի նշվել: Այս տարի  ևս կուրյոզ իրավիճակ ունեցանք․ վարչապետը թռավ Վիետնամ, ԱԺ նախագահը Կիպրոս, իսկ նախագահն իր հերթին մեկնել էր Սյունիք, ինչ-որ անհասկանալի փառատոնի մասնակցելու համար: Մայրաքաղաքում Սահմանադրության օրը պետության առաջին դեմքերից ոչ ոք չկար:

Որպես կանոն երկրի ղեկավարների այցերը պլանավորված են լինում շաբաթներ, անգամ ամիսներ առաջ, և ամեն ինչ ընթանում է ըստ արարողակարգի բոլոր նորմերին համապատասխան։ Սակայն Փաշինյանի այս այցի հետ կապված բավականին ինտրիգային տեղեկություններ են շրջանառվում, ըստ որի՝ այցը կազմակերպվել է բավականին հապշտապ ու համպատրաստից: Բանն այն, որ դեռևս մայիսի 24-ից ՀՀ-ն Վիետնամում չունի  դեսպան, քանի որ նախագահի հրամանով, իհարկե վարչապետի առաջարկությամբ, հետ է կանչվել Վիտնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, ով, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս գտնվում է Հայաստանում՝ իր հավատարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին: Այսինքն ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրերը՝ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի ներկայացուցիչ, և անհասկանալի է, թե ինչ է նշանակում նման անիմաստ ու չպլանավորած այցը:  :

Կարող ենք արձանագրել մի հատկանշական փաստ․ Նիկոլ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում արտաքին քաղաքականության շոշափելի դրսևորումներով։  Նա հուլիսի 1-ի դրությամբ ընդամենը երեք պաշտոնական այց էր կատարել արտերկիր` Վրաստան, Իրան, Գերմանիա, օրերս  Պաշտոնական չորրորդ այցը՝ Վիետնամն ուՍինգապուրն էր: Նախորդ երեք դեպքերում վարչապետը ձեռնունայն է վերադարձել այդ «ուղևորություններից». որևէ կոնկրետ պայմանավորածության, երկկողմ համագործակցության առարկայական ծրագրերի մասին խոսք չկա։ Ի դեպ հավելենք, որ ժամանակին պատգամավոր Փաշինյանը բազմիցս քննադատել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը և հատկապես՝ Սարգսյանի պաշտոնական այցերը արտասահմանյան երկրներ, որոնք, ըստ Փաշինյանի, «մեր երկրին որևէ գործնական օգուտ չեն բերում»: Ասել է թե, Փաշինյանը Սարգսյանին մեղադրում էր թույլ արտաքին քաղաքականություն վարելու մեջ:

Ըստ ամենայնի Փաշինյանը հերթական անգամ «թքեց» սահմանադրության վրա, կամ ուղղակի չփորձեց պաշտպանել այն, քանի որ նրա թիմակիցներից շատերը ՀՀ գործող Սահմանադրությունը համարում են «բռնաբարված»։ Ֆիքսենք մի կարևոր դետալ, հենց այդ Սահմանադրության նորմերին և տառին համաձայն էլ, նախ կազմակերպվեցին խորհրդարանական ընտրություններ, ապա Փաշինյանը ստանձնեց սուպերվարչապետի պաշտոնը։

Ամփոփելով փաստենք, որ Փաշինյանի այցը ոչ միայն համպատրաստից էր՝ այլև անօրակարգ ու անբովանդակ, քանի որ անհասկանալի է, թե ինչ են քննարկել կողմերը, և, ամենակարևորը՝ ինչ է տալու այցը ՀՀ-ին։

 Անդրանիկ Հարությունյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia