Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես հարստանալ. գաղտնիք, որի մասին լռում են բոլոր օլիգարխները

Lifestyle

Հարստանալու գաղտնիքը, որը կներկայացնենք ձեզ, բավականին ձանձրալի է, սակայն հարկ է նշել, որ սա դեռ չի նշանակում, որ այն հեշտ է։ Լրատվամիջոցները սիրում են հարստությունն ու հարուստ լինելը ներկայացնել որոշակի պատկերներով՝ հսկայական առանձնատներ, թանկարժեք մեքենաներ, թանկարժեք բիզնես։ Եթե դու խաբվես այս պատկերին, հարուստ լինելն անհնարին մի բան կթվա։ Սակայն իրականությունն այն է, որ շատ «հարուստ» մարդիկ նորմալ կյանքով են ապրում։ Դու, ամենայն հավանականությամբ, նույնիսկ չգիտես, որ նրանք հարուստ են, որովհետև չեն համապատասխանում հարստության մասին ընդունված կարծրատիպերին։ Շատ հարուստ մարդիկ ոչնչով չեն տարբերվում սովորական մարդկանցից։ Նրանք պարզապես գիտեն դրա գաղտնիքը, որը, ի հակադրություն իր արդյունավետության, այնքան էլ հաճելի ու հետաքրքիր չի թվում։

Հարստանալու գաղտնիքը

Այս գաղտնիքը նույնքան հզոր է, որքան որ ձանձրալի ու անհետաքրքիր կթվա հիմա քեզ։

Ապրել հնարավորությունների սահմանից ցածր մակարդակով

Այո՛, որքան ավելի մեծ է վաստակածիդ ու ծախսածիդ տարբերությունն, այնքան ավելի շուտ դու կտեսնես, որ բավականաչափ գումար ունես՝ կյանքդ դասավորելու համար այնպես, ինչպես մտածել ես։ Հնարավորությունների սահմանից ցածր մակարդակով ապրելը միգուցե ակնհայտ կամ ծեծված արտահայտութուն է քեզ համար, սակայն դա չի նշանակում, թե սա հեշտ բան է։ Իրականում սա ավելի բարդ է, քան պատկերացնում ես։

Մեծ տներով ու գեղեցիկ մեքենաներով շատ մարդիկ, ում դու տեսնում ես, մեծ պարտքերի մեջ են, ինչը նշանակում է, որ նրանք խախտում են այս պարզ պայմանը։ Իրականում նրանք հարուստ չեն, այլ՝ պարտքերի մեջ։
Դժվարն այստեղ հասկանալն է, որ իրական հարստությունը չես կարող կուտակել, եթե շարունակես այս տեսակ մարդկանց օրինակին հետևել։

Իրական հարստությունը կարելի է հավաքել միայն վաստակածից ավելի քիչ ծախսեր կատարելով, նորից ու նորից, ամիս առ ամիս, տարի առ տարի։ Այո՛, սա դանդաղ ու հաստատուն գործընթաց է, և այո՛, ամենևին հաճելի չէ, սակայն սա ամենավստահելի ճանապարհն է, եթե քո առջև ֆինանսական նպատակներ կան։

Հնարավորությունների սահմանից ցածր մակարդակով ապրելու գործնական միջոցներ

Եվ այսպես, եթե գաղտնիքը հնարավորությունների սահմանից ցածր մակարդակով ապրելն է, արդյո՞ք սա նշանակում է, որ պետք է շարունակես նոր հարմարավետ բազմոցի փոխարեն հարմարվել ունեցածդ հնամաշ բազմոցին։ Սա, իհարկե, աշխատող տարբերակ է, սակայն ահա մի քանի ավելի գործնական տարբերակ.

  1. Փորձիր նվազեցնել ամսական կոմունալ վճարումները։ Փորձիր ավելի էժան բջջային օպերատորի միանալ։ Տեխնոլոգիաները մեր օրերում հնարավորություն են տալիս քչով անել ավելին, ու դու կարող ես օգտվել այս հնարավորություններից։
  2. Աշխատավարձը ստանալուն պես դրա մի մասը միանգամից առանձնացրու խնայողության համար։ Սա կստիպի քեզ բավարարվել ավելի քչով։
  3. Փորձիր խնայվող գումարի չափն ամեն 6 ամիսը մեկ հաճախականությամբ ավելացնել 1%-ով։ Օրացույցային հիշեցում տեղադրիր հեռախոսիդ, որը քեզ կօգնի հիշել ծրագրերիդ մասին։ Սկզբում դժվար կլինի տարբերություն նկատել, սակայն ժամանակի ընթացքում գումարն իսկապես բավականին կկուտակվի։
  4. Բարձրացված աշխատավարձի 50%-ն ավելացրու խնայողությանը։

Վերասահմանել հարուստ լինելը

Ամենակարևորը վերասահմանելն է այն, թե ինչ է նշանակում հարուստ լինելը։ Եթե դու հսկայական տան ու թանկարժեք մեքենայի կարիք ունես հարուստ «զգալու» համար, ապա քեզ համար այս տարբերակը չի աշխատի։ Սակայն եթե հարստությունը քեզ համար ընկերների ու ընտանիքի հետ անցկացրած ժամանակն է, ճամփորդելն ու անելն այն գործը, որը սիրում ես ու փողի համար անհանգստանալ դադարելը, ապա հնարավորության սահմաններից ցածր մակարդակում ապրելը միակ բանն է, որն անհրաժեշտ է անել։

Իրական ազատությունը կյանքում ընտրություն անելու հնարավորությունն է, որը քեզ երջանիկ է դարձնում։ Խնայողությունն ու չափավորությունը փողը քո գրպանն է դնում այնպես, որ կարողանաս ազատորեն կատարել այդ ընտրություները։

 
 
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders