Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրից հետաձգված «Բանանց»-«Փյունիկ» (2:3) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:
«Խաղը սկսեցինք այնպես, ինչպես նախատեսել էինք: Ագրեսիվ էինք խաղում՝ դիմելով պրեսինգի մրցակցի կիսադաշտում, որովհետև պատանի ֆուտբոլիստները շատ են, ու նրանց մոտ կարող է լինել սխալվելու հավանականություն: Պաշտպանությունում անուշադիր գործեցինք ու առաջինը գնդակն ընդունեցինք, սակայն թիմը կամային հատկանիշներ ցույց տվեց և կարողացավ պատասխան գնդակը խփել»,-ասաց Հովսեփյանը:
Խոսելով Դավիթ Մանոյանի վնասվածքի մասին` Հոսեփյանը նշեց հետևյալը.
«Ենթադրություն կա, որ կտրել է մկանը: Բժիշկը կհետազոտի և պարզ կլինի: Հույս ունեմ, որ նա շուտ կապաքինվի և հաջորդ շրջանում կօգնի թիմին»: