Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Ավստրիայի դեմ ընկերական խաղի (2:1) դրվագներից մեկը։ «Բարսելոնայի» հարձակվղը խաղի ընթացքում փոխարինվել է, և վերջինս դաշտը լքելիս ավագի թևկապը հանձնել է դաշտում գտնվող Տյագո Սիլվային։ Խաղից հետո լրագրողները հետաքրքրվել էին, թե Նեյմարի այդ քայլը մտածվա՞ծ էր։
-Դա որևէ հատուկ գործողություն չէր։ Ես դա արեցի ոչ այն բանի համար, որ ավագի թևկապն այժմ ինձ է պատկանում և ես արդեն Սիլվային ավագ չեմ համարում։ Պարզապես նախկինում այդ պարտականությունները նա էր կատարում և այդ պահին դաշտում էր,-Նեյմարի խոսքերն է փոխանցում «O Globo»-ն։
Սիլվան ավելի վաղ դժգոհել էր, որ ավագի թևկապն իրենից վերցրել են առանց այդ մասին իր հետ զրուցելու, իսկ հետո հայտարարել էր, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել, և ինքը շարունակում է լավ հարաբերություններ ունենալ գլխավոր մարզիչ Դունգայի և ավագի թևկապը կրող Նեյմարի հետ։