Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱՄՆ կոնգրեսականները ողջունել են Սպիտակ տանը հայկական գորգի ցուցադրությունը

International news
Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը մեծ ոգևորություն է առաջացրել ԱՄՆ կոնգրեսականների շրջանում:   Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձախումբը:   «Ղազիր գորգը սովորական գորգ չէ, այն շոշափելի կապ է ստեղծում այսօրվա և 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջև, սա լուռ ու գեղեցիկ ապացույցն է բոլոր նրանց համար, ովքեր ժխտում են 1915-23 թվականներին հայ ժողովրդի 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը, որը տեղի է ունեցել զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության, բռնաբարությունների և կողոպուտի միջոցով»,- իր խոսքում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա կարծիքով' մինչ աշխարհը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որբերի գորգը վերակենդանացն ում է հայկական ցրված ընտանիքներին և այն զանգվածային անմարդկայնությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: «Ես հուսով եմ, որ այն կարող է լավ դաս լինել ամերիկացիների նոր սերնդին պատմության մեծագույն ողբերգության վերաբերյալ և հանգեցնել ջանքերը կրկնապատկելուն, որպեսզի 2015 թվականին վերջնական և հավերժ կերպով հիշատակվի հայերի ցեղասպանությունը' առանց խուսափողականության»,- ասել է Շիֆը:   Կոնգրեսական Դևիդ Վալադոն խոսել է ԱՄՆ-ում հայկական համայնքի կարևոր դերի մասին: Նրա համոզմամբ' հայ որբերի գորգը ընդհանուր մասնիկն է ամերիկյան և հայկական պատմության, որը պետք է հասանելի լինի հանրությանը:   «Հայ որբերի գորգը խորհրդանշում է հայերի հարատև ոգին»,- ասել է կոնգրեսական Ջոն Սարբանեսը, ով հույս է հայտնել, որ գորգի ցուցադրությունը կարող է նպաստել խնդրի արդար քննարկմանը, ինչն էլ ի վերջո կհանգեցնի ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:   Կոնգրեսի անդամ Քեթրին Քլարքը համոզմունք է հայտնել, որ հայկական գորգի ցուցադրությունը ամերիկացիներին ֆիզիկապես կհիշեցնի Հայոց ցեղասպանության մասին: Նրա կարծիքով' արդեն վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի Ցեղասպանությունը:   Հայ որբերի գորգի ցուցադրությունը գնահատող խոսքեր են հնչեցրել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Դևիդ Սիսիլինը, Ջուդի Չուն, Ջեյմս մըքԳավըրնը:   Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը: Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության», որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սևրի ծաղկամանը' Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաև ապակու մեծ ծաղկող ճյուղը, որն ԱՄՆ ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները' 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար:   1920թ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի հայ աղջիկները 10 ամիս շարունակ գործել են հայկական գորգը։ Այն ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին է ներկայացվել 1925 թվականի դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակ (1929 թվական) Քուլիջն իր հետ տանում է գորգը' որպես անձնական նվեր, սակայն 80-ականներին այն վերադարձնում են Սպիտակ տուն, որից հետո գորգը միայն երկու անգամ է հրապարակայնորեն ցուցադրվել:   Հայ որբերի գորգն ավելի քան քսան տարի պահված է եղել Սպիտակ տան նկուղում: Գորգի ցուցադրությունը մի քանի անգամ հետաձգվել է, ինչն առաջացրել է հայ համայնքի և մի շարք կոնգրեսականների վրդովմունքը: Հայ որբերի գորգի ցուցադրման թեման հատկապես վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային ու տեղական լրատվամիջոցների էջերում, քաղաքական գործիչների օրակարգում: Պատճառը դրա կապն է Հայոց ցեղասպանության հետ, գորգի խիստ խորհրդանշական բնույթը: Այն ընկալվում է որպես հայերի հայրենազրկման ու կոտորածների, որբ մնացած երեխաների ճակատագրի արտացոլում: Վաշինգտոնում խուսափում են գորգը հանրությանը ներկայացնելուց' փորձելով չնեղացնել թուրքերին: Թուրքիայում չեն ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մարմնավորող այս մասունքը հանրայնացվի և ամեն կերպ փորձում են կանխել գորգի ցուցադրման ցանկացած փորձ: Գորգը հարուստ է զարդանախշերով: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը:   Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմյան Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության, հենց այդ պատճառով էլ այն հաճախ անվանում են Ղազիրի գորգ:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank