Yerevan, 28.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ անկախության տոնի արռթիվ շարունակում են շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Politics

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

***
Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:


Գոհունակությամբ եմ ընդգծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում:

Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը

:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»: 

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Ուղերձում նշված է.


«Մեծարգո վարչապետ,


Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։

Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։

Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։
Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարևոր տոնի առթիվ»։

***
Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը: Ուղերձում ասված է.


«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,


Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ հայ ժողովրդին։


Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ և կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում։ Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։
Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն։


Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»։

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ բելառուսա-հայկական համագործակցությունը, հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի անշեղորեն զարգանալ և կատարելագործվել:

Հարգելի Նիկոլ Վովայի,

սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:


***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,


ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են հավասարության, փոխադարձ ըմբռնման և վստահության վրա, կշարունակեն զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջընթաց և բարգավաճում»:

***


Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ուղերձում ասված է.

«Հարգարժան Նիկոլ Վովայի


Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Իմ խորին վստահությունն եմ հայտնում, որ Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա, կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման:

Տոնական այս օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:


***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Ուղերձում ասված է.


«Ձերդ Գերազանցություն,


Եգիպտոսի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Անկախության օրվա առթիվ:


Հուսով եմ, որ Եգիպտոսի և Հայաստանի միջև առկա ավանդական գերազանց հարաբերություններն առավել կամրապնդվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը նորանոր հաջողություններ Ձեր պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ հարատև առաջընթաց և բարեկեցություն:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը:

Ուղերձում նշված է.

«Օգտվելով Ձեր երկրի Ազգային տոնի առիթից՝ պատիվ ունեմ հղելու Ձերդ Գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։
Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը: Ուղերձում նշված է.

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:


Համոզված եմ, որ Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները զգալի ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում:
Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության հարցերով համատեղ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը:


Մաղթում եմ Ձեզ, հարգելի գործընկեր, քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ բարեփոխումների իրականացման գործում՝ ի շահ հայ ժողովրդի»:

***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Ուղերձում ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։


Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի կառավարությունը շարունակում է սոցիալ-տնտեսական համակարգի բարեփոխման և երկրի սոցիալական կյանքի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և հետևողական աշխատանքը։ Ձեռնարկվող ջանքերի վերջնական նպատակն է ժողովրդի կենսամակարդակի նշանակալի բարձրացումը, քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացումը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդումը։


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձր են գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, քննարկելու և լուծելու առկա կամ առաջացող խնդիրները դաշնակցային մթնոլորտում։

Հարգելի Նիկոլ Վովայի,


այս նշանակալի օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի և նրա ժողովրդի»։

***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, որում նշված է.


«Մեծարգո Նիկոլ Վովայի,


ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:


Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն Հայաստանի»:

***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: Ուղերձում նշված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:


Սեպտեմբերի 21-ը կարևոր օր է ձեր երկրի պատմության մեջ: 1991 թվականին հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ կողմից անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվեն: Այսօր հանրապետությունը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում, վաստակել է բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում:


Մաղթում եմ Ձեզ՝ կարկառուն պետական և քաղաքական գործչին, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, անսպառ էներգիա և նորանոր հաջողություններ Ձեր ազնիվ (առաքինի) գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման և բարեկեցության»:


***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Ուղերձում նշված է.


«Հարգարժան պարոն վարչապետ,


Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի ուրախ առիթով իմ ու կիպրահայության անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ ու Հայաստանի կառավարությանը:


Հուսով եմ, որ հաջորդ տարիները մեր Հայրենիքի, Լեռնային Ղարաբաղի ու համայն հայության համար կլինեն անկյունադարձային ու արդյունավետ՝ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումներով:


Հավատում եմ նաև, որ միասնական ու համառ աշխատանքով կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կերտել նոր ու փայլուն ապագա հաջորդ սերունդների համար»:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes