Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում ԵԿՄ կատարած աշխատանքը. ՊՆ
PoliticsՍեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարեւորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն եւ զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված եւ միասնական համակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում աննախադեպ ծավալի զորավարժության անցկացման եւ զորահամալրման ընթացքում ԵԿՄ կատարած աշխատանքը եւ իր շնորհակալությունը հայտնում ԵԿՄ բոլոր անդամներին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին: