«Հուլիսի 18-ի ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքից հետո մարդիկ եղան, որ չարախնդում էին, թե հանրահավաքում 700, 1000 կամ 2000 մասնակից է եղել: Իհարկե, հրապարակված այդ թվերը իրականությանը բացարձակ չէին համապատասխանում: Մեր ժամանակներում այդքան էլ դժվար չէ իրականությունը ցույց տալ, ինչն էլ ուզում եմ անել: Հրապարակածս նկարները իրականում ցույց են տալիս, թե որքան մասնակից է եղել հանրահավաքին: Ի դեպ, առկա է նաև հանրահավաքի վիդեո տարբերակը, որն ավելի ուշ կհրապարակեմ:
Ուզում եմ նաև նշել, որ շատ մարդիկ կուզեին, որ մեր հրավիրած հանրահավաքը չկայանա, բայց հիասթափեցնեմ այդ մարդկանց՝ այն կայացավ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը և տեղադրել հանրահավաքի հուլիսի 18-ի ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքից լուսանկարներ: