Ինչպե՞ս է կոչվելու Արթուր Վանեցյանի կուսակցությունը. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է
ԱԱԾ տնօրենի, այնուհետ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ կապված Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության հետ:
«Փաստ» թերթին այս թեմայով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ մեր հավաստի աղբյուրների, Վանեցյանն առաջիկայում իսկապես կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին:
Հետաքրքիր է նաև կուսակցության անունը:
Մեր ունեցած տեղեկություններով, կուսակցությունը կանվանվի «Պատիվ ունեմ»:
Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ, ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում կուսակցության «կորիզը» ձևավորելու ուղղությամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում