Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել

Politics

ՀՅԴ երիտասարդական-ուսանողական 27 միությունների մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կողմից  «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում դեկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպված եռօրյա խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը։

Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր ուսումնասիրել և հաստատել երիտասարդական-ուսանողական միությունների վերամշակած հայեցակարգը, ռազմավարությունն ու գործառույթները։

Հայաստանում ներկա իրավիճակը առանձնանում է ներքին և արտաքին ճակատներում ի հայտ եկող բազմաթիվ զարգացումներով և մարտահրավերներով։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները հանձնառու են հզոր, ժողովրդավար, սոցիալական եւ ազգային արժեքներով հայկական պետականության կերտման գործին։

Այս նպատակով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները շեշտը պետք է դնեն սոցիալական բնույթի ծրագրերի, սոցիալական արդարության, բնապահպանական և այլ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի վրա։

Խորը մտահոգություն հայտնելով ներքաղաքական իրավիճակի առնչությամբ՝ ժողովը հաստատեց, որ այս նպատակների իրագործումը ներկայումս իրականացվող հակադաշնակցական պայքարի պայմաններում լարված մթնոլորտում տեղի կունենա։ Անցնող շաբաթների ընթացքում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության իրականացրած աշխատանքները դրա լավագույն ապացույցներն են։

Արցախյան ազատագրական պայքարի հաղթական ավարտը ազգերի ինորոշման իրավունքի իրացմամբ Հայաստանի և հայության իդեալների իրականացման նախապայմանն է։ ՀՅԴ երիտասարդությունը իր անվերապահ մասնակցությունը կցուցաբերի այդ պայքարի առաջընթացի գործում։

Թուրքիայի կողմից  մեր արդար իրավունքների հատուցման հարցը պետք է շարունակի գերակա լինել հայ երիտասարդության օրակարգում։ Պետք է երիտասարդությանը մղել նրան, որ Արևմտյան Հայաստանը ոչ միայն մեր պատմական հայրենիքը համարեն, այլ նաև գրավված հայրենիքը, որի ազատագրման նկատմամբ հավատը պետք է աներեր մնա։ Այս շրջանակներում պետք է հատուկ վերաբերմունքի արժանան 1920 թվականին կնքված Սևրի դաշնագիրը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլոսնի իրավարար վճռի հարյուրամյակը նշվի 2020 թվականին։

ՀՅԴ երիտասարդները հանձնառու են հայակերտմանը միտված ջանքերով նպաստել Սփյուռքի համայնքերի հզորացմանը։ Երիտասարդության կողմից պետք է ջանք գործադրվի, որ Սփյուռքի վերակենդանացման օրակարգը գերակա դառնա։ Հատուկ ուշադրության է արժանի Միջին Արևելքի հայ երիտասարդությունը, որ տարածաշրջանի դժվար պայմաններում դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների։

Ջավախքի հայկական դիմագիծը պահպանելու համար պետք է սատարենք ջավախահայության անհատական և հավաքական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակենք, որ ջավախահայության ընդհանրապես և մասնավորապես ջավախահայ երիտասարդների աշխատանքը նոր թափ ստանա։

Հիմնվելով նախապես սահմանված ռազմավարական ուղղությունների վրա՝ խորհրդաժողովը նաեւ հանգամանորեն անդրադարձավ ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի կողմից պատրաստված դաստիարակչական, «Դեպի Երկիր», ուսանողական, արտաքին հարաբերություններին և քարոզչական ոլորտներին վերաբերող ծրագրերին։

Խորհրդաժողովը նաև հաստատեց հետևյալ կետերը․

1․ Շեշտը դնել գաղափարական, քաղաքականացված, կարգապահ և քննադատական միտք ունեցող երիտասարդություն պատրաստելու վրա։ Ժողովը իր դժգոհությունը հայտնեց Հ.Յ.Դ. «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության նախկին անդամների անկարգապահ եւ կասկածելի քայլերի համար, որը հակադարձ համեմատական է մեր ամրակուռ կառույցի գաղափարական հիմքերին։

2․ Լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, որ ՀՅԴ երիտասարդները Հայաստանում, Արցախում, Արմտյան Հայաստանում և Ջավախքում տարաբնույթ աշխատանքներ, ուխտագնացություններ, գործուղումներ, համախմբումներ և ուսուցողական աշխատանքներ իրականացնեն։

3․ Վերահաստատել ՀՅԴ ուսանողական միությունների կողմից համալսարանական շրջանակներում ՀՅԴ քաղաքական նպատակները ներկայացնելու և կուսակցության համար մտավոր ներհոսք ապահովելու կարևոր գործը։ Քաջ գիտակցելով, որ առաջադեմ ուսանողության համախմբման առաքելությունը ազգային նպատակների իրագործման գործում էական դեր ունի։

4․ Պատրաստել քաղաքականության մեջ կարող մարդկանց և միջազգային ու տեղական քաղաքականության մեջ հմուտ երիտասարդների։ Համաշխարհային երիտասարդական հարթակներում բարձրացնել Հայ դատի և միջազգային այժմեական հիմնախնդիրները (մարդկային տարրական իրավունքների ոտնահարում, սոցիալական անհավասարություն, կանանց նկատմամբ անօրինականություն, շրջակա միջավայրի աղտոտում, բնական հարստությունների անհավասար բաշխում, աղքատության դեմ պայքար):

5․ Ճիշտ օգտագործել զանգվածային լրատվության միջոցները և սոցիալական ցանցերը  որպես ՀՅԴ երիտասարդական և ուսանողական նպատակները և գործունեությունը երիտասարդներին ճիշտ ներկայացնելու կարևոր գործիք։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները ջանքեր  պետք է գործադրեն կուսակցության որոշումներին համահունչ արդիական, գրավիչ, հետեւողական ու ներգործող քարոզչություն իրականացնելու համար:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes