Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Թոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
Կոնգրեսի լսումների ընթացքում, նա ասել է, որ Օբամայի վարչակազմը քննարկում է Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մերժման քաղաքականության վերանայման տարբերակները:
Ինչպես հայտարարել է Բլինքենը, ուկրաինական զորքերի մարտական կարողությունների ամրապնդումը զենք մատակարարելու միջոցով կարող է ազդել Ռուսաստանի կողմից իրականացվող հետագա գործողությունների դադարեցմանը, որոնք, ինչպես ասել է նա, խախտում են Մինսկի համաձայնագրերը: