Yerevan, 28.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


15 անսպասելի բան, որ կարող է գրգռել տղամարդկանց երևակայությունը

Lifestyle

Կարծում եք՝ տղամարդկանց գլխավոր գրգռիչները ժանեկազարդ ներքնազգեստներն ու կատարյալ կազմվա՞ծքն են: Սակայն կան բաներ, որ ավելի ուժգին են գրգռում տղամարդկանց երևակայությունը:

Զայրույթ

Անկեղծ ասած՝ դեռևս ոչ մի գիտնական չի բացատրել, թե ինչ են տղամարդիկ գտնում կատաղած կանանց մեջ, սակայն մենք բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ լսած կլինենք «դու գեղեցիկ ես, երբ զայրանում ես» արտահայտությունը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք փորձում են հանգստացնել կամ ավելի զայրացնել կնոջը, բայց իրականում տղամարդիկ իսկապես հիանում են նրանցով, և դա խիստ գրգռում է նրանց:

Առավոտյան ձգումներ

Այսպես կոչված հարմարավետ կինն իր ընտրյալին անտարբեր չի թողնի: Իհարկե, բարձրակրունկ կոշիկներով դեֆիլեն նրան դուր կգա, բայց ահա անկողնու մեջ առավոտյան ձգումները և անգամ փոքր-ինչ ծիծաղելի, մանկական գիշերահագուստն ավելի մեծ ազդեցություն կարող են գործել: Եվ սա իր բացատրությունն ունի. քնաթաթախ վիճակում կինն ավելի անպաշտպան է թվում, հետևաբար այդ պահերին նա անվերապահորեն և ամբողջությամբ պատկանում է զուգընկերոջը, իսկ տիրելու զգացումից առավել հիասքանչ բան կա՞:

Մաքուր դեմք

Որոշ տղամարդիկ բացարձակապես անտարբեր են դիմահարդարման նկատմամբ, ուրիշներն էլ ցանկություն են ունենում մաքրել ձեր դեմքը: Եվ դա՝ այն դեպքում, երբ մենք գեղահարդարման միջոցներ ձեռք բերելու համար հսկայական գումարներ ենք ծախսում: Տղաները գերադասում են բնականությունը մաքուր տեսքով: Իհարկե, կասկածներ կան, որ նրանց պարզապես դուր չի գալիս պայքարել շրթներկի և տոնային քսուքի դեմ:

Թափթփված մազեր

Նույն սխեման է, ինչ գիշերահագուստով ձգումների դեպքում: Քամահարված մազերով դուք շատ հարմարավետ ու հարազատ եք թվում: Դուք, իհարկե, կարող եք աստղաբաշխական գումարներ ներդնել վարսահարդարման միջոցների մեջ, բայց նրան բոլորովին էլ կատարյալ հարդարած մազերը չեն դուր գալիս: Հավանաբար իմաստն այն է, որ նրան դուք եք դուր գալիս, այլ ոչ թե ձեր բազմաչարչար գանգուրները:

Երաժշտական որևէ գործիք նվագելը

Էականն այստեղ կոնկրետ գործիքը չէ, այլ նվագելու իրապես կանացի ոճը: Հակառակ սեռը դա շատ գայթակղիչ մի բան է համարում: Իսկ եթե դուք նաև տաղանդավոր երգչուհի եք, ապա, վստահաբար, ձեր ոտքերի առջև կհայտնվի գեղեցիկը գնահատող ոչ մեկ հոգի:

Վանդակավոր վերնաշապիկ

Վանդակավոր վերնաշապիկ հագած աղջիկը տղամարդկանց մոտ մի տեսակ վայրենու տպավորություն է թողնում, որը դեմ չէ նաև հիանալի արարքներ կատարելուն, բայց չափը մի անցեք: Երբեմն նաև այլ հագուստ կրեք, այլապես վանդակներն արդեն սովորական կթվան ու կկորցնեն իրենց էֆեկտը:

Կնճիռներ

Մեզ համար աչքերի շուրջը գործված առաջին սարդոստայնը կարող է արձակուրդ վերցնելու և ծերության առաջին նշանների համար ողբալու առիթ հանդիսանալ, բայց տղամարդիկ այդպես չեն մտածում: Շատերը համարում են, որ կնճիռները բավականին գայթակղիչ բան են: Նրանց կարծիքով՝ ծերության նշանները խոսում են այն մասին, որ իրենց առջև փորձառու, հասուն կին է:

Փորիկը

Երկրային տղամարդիկ համաձայն չեն նորաձևության աշխարհի ձևակերպումների հետ: Նրանց դուր չեն գալիս որովայնին խորանարդիկներ ունեցող կանայք: Մյուս կողմից՝ տղամարդիկ չեն կարողանում հասկանալ՝ ինչ անել գեղեցիկ սեռի կատարյալ ներկայացուցիչների հետ: Հո չե՞ս դնի պահարանի վրա տիկնիկի պես ու հիանաս նրանով կամ գումարներ ներդնես, որ նա միշտ պահպանի իր կատարելությունը:

Իսկ արժե՞ արդյոք ողջ կյանքում խմորեղենից ու համեղ ճաշատեսակներից հրաժարվել: Շատ տղամարդիկ գերադասում են «փափուկ» կանանց: Նրանք համարում են, որ փոքրիկ փորիկը բնական տեսք ունի: Բացի դրանից էլ՝ շոշափելիս հաճելի է, այնպես որ, մի բարդույթավորվեք:

Լավ ախորժակ

Ձեզ ոչ ոք չի առաջարկում բուրգերախեղդ լինել, սակայն ժամադրության ժամանակ թոշնած կաղամբի տերև ծամելն էլ լավ տարբերակ չէ: Տղամարդուն գեղեցկուհի է պետք, այլ ոչ թե մեռնող կարապ: Եթե դուք լավ ախորժակ ունեք, դա խոսում է ձեր ներքին ուժի մասին: Օրինակ՝ դուք հաստատ թքած ունեք, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ավելին՝ այդպիսով դուք ոչ վերբալ ազդանշան եք տալիս այն մասին, որ կատարյալ առողջություն ունեք:

Փոքր կուրծք

Ուժեղ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են երազում 5-րդ համարի կուրծք ունեցող զուգընկերուհու մասին: Շատերն առաջին տեղում դնում են կրծքի ձևն ու ձգությունը: Ինչպես հայտնի է, դրանք միշտ փոքր կուրծք ունեցողների մոտ են լավագույն տեսքն ունենում: Այնպես որ, պետք չէ բարդույթավորվել փոքր կուրծք ունենալու պատճառով:

Ցածր ձայն

Ճչան ձայնը նյարդայնացնում է, քանի որ հնարավոր չէ ողջ երեկո դիմանալ ուլտրաձայնի: Ավելի շահեկան են ցածր ձայները, իսկ եթե այն նաև թեթև խռպոտություն ունի, ապա այդպիսի ձայնով շշնջոցը գայթակղության կատարյալ տարբերակ է:

Ակնոց

Հնարավոր է՝ դպրոցում ձեզ նեղացրել են՝ բուսաբան կամ չորսաչքանի անվանելով ակնոց կրելու համար: Վնասի փոխհատուցումը ձեզ սպասում է հասուն տարիքում: Ապակիների հետևում կինը մի կողմից՝ խոցելի ու փխրուն է թվում, մյուս կողմից էլ՝ անկախ ու վստահ: Ե՛վ այն, և՛ մյուսը գրգռում են տղամարդկային երևակայությունը:

Լողազգեստից մնացած հետքեր

Դրանք ձեզ ավելի են հեռացնում սնդուսափայլ ամսագրերի էջերի արևահարված գեղեցկուհիներից, սակայն տղամարդիկ հենց դա էլ գնահատում են: Մի խոսքով՝ մարմնի սպիտակ հատվածները մուգ հատվածների համադրությամբ ավելի մերկ տեսք ունեն, չնայած դա պետք է տեսնել, զգալ:

Երկարափեշ կիսաշրջազգեստ

Ամեն ինչ շատ պարզ է: Դրա տակ գաղտնիք կա թաքնված: Այստեղ տեղին է հիշել մայրիկին ու տատիկին, ովքեր մանկությունից սովորեցրել են, որ չարժե ցուցադրել ամեն ինչ ու միանգամից: Թռչող կտորն ու մինչև հատակ հասնող կիսաշրջազգեստը ձեր ամեն ինչն են: Տղամարդիկ ենթադրում են, որ այնտեղ ինչ-որ աներևակայելի ու գերբնական բան է թաքնված, անգամ եթե նրանք ձեզ կարճ կիսաշրջազգեստով էլ են տեսել:

Բոբիկ ոտքեր

Հին ժամանակներում, երբ ժամանակակից ազատությունների մասին ոչ ոք չէր էլ երազում, բոբիկ ոտքերը մերկության ակնարկ էին համարվում: Հավատացեք, այսօր էլ են տղամարդիկ նույն կերպ մտածում:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference