Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, պատասխանելով նրան, որ ներկայիս «Ռեալը» նման է Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնային», նշել է.
«Այո, համեմատությունը ճիշտ է: Ես երբեք կողմնակից չեմ գնդակ պահելուն միայն նրա համար, որպեսզի ասվի՝ մենք ավելի երկար ենք տիրում գնդակին: Ինձ համար հետաքրքիր է գնդակին արդյունավետ տիրելը և արագ որոշումներ ընդունելը: Ինձ դուր չեն գալիս այն խաղացողները, ովքեր խաղում են հարձակման գծում և հետ փոխանցումներ կատարում: Ամենաարդյունավետը առաջ գնալն է», -Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: