Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դերասան Կարեն Ասլանյանի մասին ողջ գաղտնիքը հայտնվել է համացանցում. Ահա, թե ով է նա իրականում

Lifestyle

«Առաջնորդներ» հեռուստասերիալում Արամիկի դերակատար Կարեն Ասլանյանի ծնողները ժամանակին ուզում էին իրենց տղան բժիշկ դառնա, սակայն Կարենի համառությունը հաղթող գտնվեց և նա դարձավ դերասան։ Tert.am Lifeի հետ զրույցում Կարենն ասաց, որ իրնպատակներից մեկը թատրոնում խաղալն է։ Դերասանի հետ խոսել ենք նաև իր մասնագիտության, գումար աշխատելու և կանանց մասին։

 

–Կարեն, Ձեր  ծնողները ցանկանում էին, որ բժիշկ դառնայիք, բայց դուք ընտրեցիք դերասանի մասնագիտությունը։ Ինչո՞ւ կայացրեցիք այդ որոշումը, չեք զղջո՞ւմ։

 

–Ծնողներս տրամադրված էին, որ ընտրեմ այլ մասնագիտություն։ Դառնամ բժիշկ կամ իրավաբան։ Բայց ես մեկ օրվա մեջ կողմնորոշվեցի և որոշեցի ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Ընդունվելուց հետո ընտանիքումս խնդիրներ չեղան։ Սերիալներում նկարահանվելուց հետո էլ ծնողներս հասկացան, որ. երևի թե, չեմ սխալվել ընտրությանս հարցում։ Բարեբախտաբար, չեմ զղջում, որովհետև ամեն ինչ դեռ լավ է։ Կարծում եմ՝ հետագայում էլ չեմ զղջա։ Ապագայում, եթե դադարեմ զբաղվել դերասանությամբ, կընտրեմ բիզնեսը։

 

Ինչո՞ւ ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը։

 

–Դեռ փոքրուց սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ՝ հիմնականում դա էր պատճառը, որ ընտրեցի այս մասնագիտությունը։ Հիշում եմ, որ փոքր ժամանակ տատիկիս հետ գնում էի թատրոն ներկայացումներ դիտելու, ինձ գրավում էր դա։ Ուզում էի լինել դերասանի փոխարեն և խաղայի կերպարը իմ ձևով։ Բարի նախանձը միշտ իշխում էր ինձ։ Երբ Հայաստանում սկսեցին նկարել հեռուստասերիալներ, ավելի ոգեշնչվեցի։ Հասկացա, որ բացի թատրոնից կա սերիալ, որտեղ կարող եմ ներգրավել ու շարունակել կարիերաս գեղարվեստական ֆիլմերում, թատրոնում։

 

 

–«Առաջնորդները» հեռուստասերիալում մարմնավորում եք անհավասարակշիռ կերպար։ Ո՞րքանով է այդ դերը Ձեզ նման, կերպարը փոխե՞լ է Ձեզ։

 

–Արամիկի կերպարը կերտելը ինձ համար դժվար էր։ Նախքան նկարահանումները նախապատրաստական փուլ եմ անցել։ Մոտ 2 ամիս աշխատել եմ ինձ վրա։ Շփվել եմ այդ տեսակի մարդկանց հետ, դիտել եմ հոլիվուդյան, հայկական ֆիլմեր, փորձել եմ ամեն մեկից վերցնել ինչ–որ բան, ամբողջը խառնել և ստանալ իմը։ Սկզբնական շրջանում դժվար էր։  Կերպարը  բացարձակապես ինձ նման չէ, այն չունի ինչ–որ կանոն, արգելք։ Նա երես առած, քյարթու, խուժան, համով, հումորով, ծնող սիրող կերպար է։ Այսինքն` տղամարդու ամեն տեսակից  փոքր–փոքր վերցված է։ Արամիկի կերպարը բացասական ոչ մի ազդեցություն չի թողել ինձ վրա։

 

Շատե՞րն են Արամիկի կերպարով Ձեզ ընկալում։

 

–Խաղացել եմ մի շարք հեռուստասերիալներում և ամեն մի սերիալի ավարտին մարդիկ ինձ ընդունել էին այնպես, ինչպես կերպարս էր։ Այս ժամանակահատվածում հեռուստադիտողի համար ես դարձել եմ Արամիկ։ Շատերը չեն ճանաչում ինձ, ոչիչն չգիտեն իմ մասին։ Բնական է, որ ընկալում են ինձ այնպես, ինչպես տեսնում են հեռուստաէկրաններում։ Իհարկե, կան մարդիկ, որ ճանաչում են ինձ ու գիտեն, որ մեր տեսակները տարբեր են։

 

 

Թատրոնում և գեղարվեստական ֆիլմում խաղացե՞լ եք։

 

–Մինչև հեռուստասերիալում գլխավոր դեր մարմնավորելը, փոքրուց խաղացել եմ գեղարվեստական ֆիլմի մասսայական տեսարաններում, պետք է ման գաք, որ գտնեք ինձ։ Բայց գեղարվեստական ֆիլմում չեմ նկարահանվել ինչ–որ կերպար, որն ազդեցություն է թողնում։ Ուսանողական տարիներին թատրոնում խաղացել եմ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը։ Դրանից բացի թատրոնում այլ աշխատանք չեմ հասցրել անել։ Առաջիկայում փորձելու եմ նաև թատրոնում խաղալ, քանի որ առանց դրա անհնար է։

 

Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ` բե՞մը, թե` տեսախցիկը։

 

–Եթե թատրոնը հայրն է, ապա ֆիլմը մայրն է կամ թատրոնը մայրն է, ֆիլմը` հայրը։ Դրանք տարբեր հոգեվիճակ են։ Ֆիլմում դու կարող ես դերիդ վրա աշխատել և նկարել ստացվածը, իսկ թատրոնում իրավունք չունես սխալվելու։

 

 

Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ թատրոնից առաջարկներ ստացել եք, բայց ժամանակի սղության պատճառով մերժել եք։ Ինչո՞ւ եք կարևորել սերիալը։ Թատրոնում աշխատավարձերի ցածր լինելն ինքանո՞վ են ազդել մերժման վրա։

 

–Երբևիցե ֆինանսական խնդիր չեմ ունեցել  ոչ մի առումով։ Ֆինանսական վիճակը երբեք ինձ չի դրդել նրան, որ ինչ–որ բանից հրաժարվեմ։ Փառք Աստծո, բացի իմ մասնագիտությունը, զբաղվում եմ նաև այլ գործով, որով կարողանում եմ գումար վաստակել։ Թատրոնի առաջարկից հրաժարվելը  զուտ հեռուստասերիալում խիտ գրաֆիկ ունենալու պատճառով էր։  Ներկայացում խաղալն ավելի բարդ է, քան հեռուստասերիալում խաղալը։ Թատրոնում պետք է անընդհատ գնալ փորձերի, աշխատել ինքդ քեզ վրա, իսկ սերիալում այդպես չէ։ Ժամանակի սղության պատճառով չէի կարող համատեղել, իսկ ես, եթե մի բան եմ անում, պետք է լավ անեմ։

 

–Ո՞րն է Ձեր եկամուտի կողմնակի աղբյուրը։

 

–Ընտանեկան բիզնես է։ Չեմ ցանկանում մանրամասնել։

 

Ամեն դեպքում, ռաջարկներ ստանալիսհաշվի առնո՞ւմ եք վարձատրության չափը։

 

–Մոտ երկու տարի առաջ՝ ոչ, բայց հիմա միանշանակ հաշվի եմ առնում։ Այն ժամանակ ինձ պետք էր նկարահանվել, պետք էր երևալ։ Այժմ գումարի չափը հաշվի եմ առնում, քանի որ եթե չլինի բյուջե, ֆիլմն էլ չի կարող լավ որակի արտադրանք լինել։

 

 

–Ո՞րքան գումարի դեպքում կհամաձայնեք խաղալ ֆիլմում։

 

–Հստակ գումարի չափ չկա։ Չեմ ուզում ինչ–որ թիվ նշել, հնարավոր է, այն խանգարի իմ հետագա գործունեությանը։ Հնարավոր է կերպարն ինձ այնքան դուր գա, որ ես անվճար էլ խաղամ։ Հարցն այն չէ, թե ինչքան կվարձատրեն ինձ, այլ այն, թե որքան լուրջ կմոտենաս նախագծին, կերպարին և աշխատանքին։

 

–Կարեն, հայտնի մարդկանց անձնական կյանքը հետաքրքրում է արտիստի երկրպագուներին։ Ինչոր նորություններ ունե՞ք։

 

–Անձնականումս ոչ մի նորություն չկա։ Առայժմ միայն աշխատանքով եմ զբաղված։

 

–2 տարի առաջ բաժանվեցիք Ձեր ընտրյալից։ Ի՞նչն էր պատճառը։

 

–Երևի թե, չհասկացանք իրար։ Այն մարդիկ, որոնք ունեն ընտրյալ, կուզեմ զիջող լինեն։ Եթե չզիջես, հարաբերություններում շարունակություն լինել չի կարող։ Զուտ մեր սկզբունքներն էր պատճառը, որ բաժանվեցինք։

 

 

Ի՞նչն եք առաջինը հաշվի առնում աղջկա մեջ։

 

–Համեստությունը, հավատարմությունը և բարությունը։ Եթե այս երեք հատկանիշները եղան, մնացածը երկրորդական են։

 

Ինչպիսի՞ աղջիկների չեք սիրում։

 

–Ես չեմ սիրում «стервозный», կապրիզնի, չզիջող, չհարմարվող աղջիկների։ Մնացած այլ հատկանիշները նորմալ են։ Աղջիկը կարող է լինել խանդոտ, ունենալ իր ամբիցիաները, բայց երբ լինում է «стервозный», դա արդեն շատ բան փոխում է հարաբերություններում։

 

Ունե՞ք կնոջ իդեալ։

 

–Մայրս է, բայց չեմ կարող բնութագրել մորս։

 

 

Նյութը` Մելինե Տոնոյանի

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference