ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին
PoliticsՄարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ տիկին Ալվինա Գյուլումյանը հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սահմանադրական դատարանից:
«Միջոցառումներին մասնակցում էին ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ: Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՄԻԵԴ-ի նախագահ պարոն Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ պարոն Ֆրանկ Կլարկը»,- ասվում է հաղորդագրությունում: