Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները
PoliticsՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Պատասխանատուները մանրամասն անդրադարձել են ներպետական եւ միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերել են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը, ավտոկայանների ոչ բարվոք վիճակին եւ այլն:
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է այս բնագավառում մատուցվող ծառայությունների համար հստակ չափորոշիչների ներդրումը եւ պատասխանատուներին հանձնարարել ուղեւորափոխադրումների ոլորտում ներկայում առկա վիճակի շուրջ իրականացնել մանրամասն վերլուծություններ, քննարկված յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ ներկայացնել գործողությունների ճանապարհային քարտեզ՝ քայլերի հստակ ժամանակացույցով: