Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիանա Մալենկոն՝ մերկապարուհի, միանձնուհի և տղա

Lifestyle

Թատրոնի մասին խոսելիս նրա աչքերը փայլում են, ոգևորությունը հասնում է գագաթնակետին, հերոսների մասին պատմում է, ինչպես իրական ընկերների մասին կխոսի. դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն 2019-ին վերադարձավ Դրամատիկական թատրոն՝ միանգամից 3 դերով և մարմնավորեց իրար հետ բացարձակ կապ չունեցող 3 կերպար՝ մերկապարուհու, միանձնուհու և տղայի:

Դիանան սիրում է մարդկանց, որոնք խելագար են իրենց աշխատանքում, ուզում է նրանցից մեկը լինել: Ասում է՝ վարակվել է արվեստի էներգետիկայով:

Tert.am Life-ը հետևել է Դիանայի խաղին թատրոնում ու հետաքրքիր զրույց ունեցել վարագույրից այն կողմ՝ բացահայտելով մերկապարուհի, միանձնուհի և տղա «Դիանա»-ներին: Ըստ նրա՝ իր մեջ հավասարապես ապրում են 3 տեսակն էլ, իսկ թատրոնում այս կերպարները խաղալը մեծ վայելք էր:

 

Դիանա Մալենկոն՝ մերկապարուհի

-Դիանա, երկարատև դադարից հետո վերադարձար թատրոն՝ «Գանգստեր Մաք» ներկայացման մեջ Տանյայի կերպարով: Ի՞նչը քեզ վերադարձրեց թատրոն:

-Առաջարկը: Թատրոնը միշտ մտքումս էր, բայց միշտ կարծես սպասես, որ ինչ-որ բան ինքաբուխ լինի, այդպես էլ եղավ: Ինձ զանգեցին թատրոնից, ասացին՝ վաղը եկեք թատրոն, դերաբաշխում է: Մտածեցի՝ շփոթել են, պարզվեց՝ ոչ: Ինչպես միշտ, ուշացած գնացի, պարոն Խանդիկյանը ջղայնացավ ինձ վրա, իհարկե, տեղին... ամաչելով նստեցի: Դերաբաշխում արեցին, ինձ տվեցին տեքստը, տեսա էջերը բավականին շատ են: Մտածում էի՝ Աստված եմ, ինչ է կատարվում ինձ հետ: Իրականում ի սրտե ուզում էի թատրոն վերադառնալ: Այս ներկայացումներից հետո մտածում եմ՝ ինչպես եմ այդքան տարի հեռու մնացել թատրոնից:

«Գանգստեր Մաքում» դերասանական երկու խումբ է աշխատում, հավասար էներգետիկայով խաղում ենք՝ բոլորը թատրոնի նվիրյալներ են: Թատրոնի մարդիկ, իսկապես, նվիրյալներ են, հատկապես Հայաստանում: Միշտ շեշտում եմ, որ այս ներկայացման հաջողությունը բոլոր մասնակիցների՝ գործին հավատալու ու տրվելու մեջ է:

-Հերոսուհիդ մերկապարուհի է: Այս կերպարը ոչ միայն դերասանական խաղ, այլև մարմնի ճկունություն է պահանջում: Գիտեմ, որ մի շրջան կապտուկներով էիր շրջում: Ինչպե՞ս տրվեց քեզ մերկապար սովորելը:

 -Չորս դերասանուհիս ու Լևոն Հախվերդյանը մի քանի ամիս շաբաթական 2-3 անգամ պարի փորձեր ենք արել ու մեծ պարտաճանաչությամբ: Ես շատ եմ սիրում երաժշտություն, պարել, բայց ճկուն չեմ: Ով էլ կասի, թե ճկուն է, այս պարագայում կհասկանա, որ ճկուն չէ: Իրականում ինձ անհնար էր թվում ձողի մոտ պտտվելը, նույնիսկ, քայլելը: Ընկնում էի, չէր ստացվում:

«Փոլ դենսը» մեծ հաշվով ձեռքի ուժ է: Հատկապես սկզբում, երբ սովորում ես, մարմնիդ ծանրությունը ձեռքերիդ վրա է: Հետո ես կարողանում հավասարապես տիրապետել ձեռքի ուժին ու մարմնիդ ճկունությանը: Էդ պրոցեսն իրականում շատ ցավոտ է: Այդ ամիսների ընթացքում չորսս էլ միշտ կապտուկներով էինք: Ցավում է ամբողջ մարմինդ, որովհետև աշխատում են բոլոր մկաններդ, նույնիսկ այնպիսիք, որոնց մասին չես էլ իմացել: Շատ հետաքրքիր  աշխատանք է, պրոցեսը դաժան է, բայց հաճույքն էլ շատ է: Դա սպորտաձև է, որի մեջ մտնում է գիմնաստիկա, ատլետիկա, ինչ-որ առումով՝ բալետ: Ներկայացման մեջ  էլ մի լավ ֆրազ կա, ասում է՝ «Մաքն ինձ բացատրեց, որ դա նույն բալետն է, ուղղակի բալետի հորիզոնական ձողն այնտեղ ուղղահայաց է»: Դրանում իրականություն կա:)

Մեր պարուսույցը՝ Աիդան, շատ հետաքրքիր մարզիչ է, ասում էր՝ ոչինչ, նորից արա, այնքան էի փորձում, մինչև ստացվում էր: Իհարկե, աշխատելու տեղ միշտ կա, բայց կարողացանք արդյունքի հասնել:

-Որքան էլ սկանդալային է հնչում, որ բեմում մերկապար եք պարում, շատ նուրբ էր պահված գեղեցկության ու վուլգարության սահմանը: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, որտեղ այդ թեման կարծրատիպային է: Որքան էլ դու հասարակական կարծիքից կախված չես, նկատել եմ, որ ուշադրություն դարձնում ես, թե որ քայլդ ինչպես կընդունվի:

-Վուլգարության բացակայությունը բացառապես խոսում է ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի ճաշակի և որակի մասին: Դերբաշխումից հետո մերկապարի մասը մեզ ներկայացնելիս Գրիգը շատ նուրբ մոտեցավ հարցին, ուզում էր հասկանալ մեր մոտեցումը. բոլորս հասկանում ենք որ սա Հայաստանն է, այստեղ դեռ կան կարծրատիպեր, սակայն 4 աղջիկս էլ հաջորդ օրը եկանք ու հավասար ասացինք՝  ե՞րբ ենք սկսելու պարի փորձերը: Այդ պահին Գրիգի աչքերում փայլ վառվեց:

Իրականում ես էլ իմ կոմպլեքսներն ունեմ, բայց այս դեպքում դրանք չարտահայտվեցին: Հասկանում էի, որ ես ու մի խումբ մարդիկ հավատում ենք գաղափարի, ուզում ենք անել լավ գործ, որը մարդկանց կբերի թատրոն, որտեղ միտքը չի կորչում համարձակության ֆոնին: Իմ մեջ հարց կառաջանար, եթե ես մաքուր չլինեի: Մենք ուղղակի ուզում ենք ներկայացնել պատմություն երկու ընկերուհու մասին, որոնք իրոք լավ ընկերներ են, կապ չունի՝ որտեղ են, մարդիկ փնտրում են սեր, ինչպես յուրաքանչյուրն այս աշխարհում: Դրա շուրջ ծավալվում է նաև քրեական պատմություն, որն ամեն երկրում կա իր յուրահատկություններով:

-Այնուամենայնիվ, եղե՞լ են ոչ պատշաճ արձագանքներ:

-Ես էլ եմ զարմացած, բայց չէ: Եղել է կարծիք տղամարդկանց կողմից, բայց շատ գեղեցիկ, հիմնականում այն բովանդակությամբ, որ սիրուն էր: Երբ տեսանյութ հրապարակեցի Ինստագրամում, սպասում էի բացասական կարծիքների, բայց դա էլ չեղավ:

Դիանա Մալենկոն՝ տղա

-«Գանգստեր Մաքի» կանացի, սեքսուալ աղջիկը տղա է դառնում «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ: Կոնտրաստը շատ սուր է: Ի՞նչ տվեց քեզ այս կերպարանափոխությունը:

-Դերասանին պետք է դնել դրության մեջ: Գրիգի մեջ դա եմ սիրում:

«Ֆիգարոն» մի ուրիշ պատմություն է. մենք պետք է հանձնեինք «Գանգստեր Մաքը», տարված էինք փորձերով ու խաղացանկում դրված էր «Ֆիգարոյի ամուսնությունը», որը վաղուց չէին խաղացել: 3 նոր դերասան պետք է ներմուծվեր, այդ թվում՝ ես: Մոտ 5 օր ունեինք փորձերի համար: Մինչև առաջին զանգը, երբ ասում է՝ հարգելի հանդիսատես, 5 րոպեից ներկայացումը սկսվում է, ես չէի հավատում, որ մենք կխաղանք այն: Չգիտեմ՝ բա՞րդ, թե՞ ուժ տանող կերպար ասեմ, բայց Քեռուբինոն շատ էներգիա տարավ ինձնից: Միաժամանակ, ես հասկացա, որ այս կերպարը պետք է լիներ իմ կյանքում: Առաջին անգամ ես լիարժեք կտրվել եմ իրականությունից՝ 2 ժամ տրվել եմ բեմին, խաղընկերներիս ու ներկայացմանը: Դերասանի համար դա շատ կարևոր բան է, ֆանտաստիկ  զգացողություն էր: Դերասանի մասնագիտության շունչն այդ օրը զգացել եմ, դա ինձ երջանկացնում է: Երբ դուրս ես գալիս ծափահարությունների, ծափերի ձայնը կամ դիպչում է սրտիդ, կամ ոչ: Այդ պահին դու զգում ես՝ ինչքան ես տվել: Դա միակ օրն էր, երբ ինձ կպել է ծափերի ձայնը: Չգիտեմ՝ ինչ կատարվեց, բայց շա՜տ կայֆ էր:

-Բա՞րդ էր:

- Այսպես խոսում եմ, բայց «Ֆիգարոն» խայտառակ ներկայացում է: Ամբողջ ներկայացումը «խոսք-շարժում, շարժում-խոսք» կառուցվածքով է, ինչի համար ժամանակ ու էներգիա է պետք: Երևի, նախորդ տարվա վերջին էներգիաս ներդրեցի այստեղ: Այս կերպարը խաղալու համար ինձ պետք էր ֆիզիկական պատրաստվածություն: Բախտս բերեց, որ «Գանգստեր Մաքը» նոր էինք հանձնել ու մարզավիճակում էի: Իմ պատրաստվածությունը, իմ, Գրիգի ու ամբողջ թիմի հետաքրքրվածությունը, նպաստեցին, որ խաղանք այն: Այս կյանքում ամեն ինչ վարակի վրա է հիմնված: Պետք է իրար վարակենք արվեստով, լավ գործով: Ինքս զգում եմ, որ երբ ոգևորված եմ, շրջապատս վարակվում է ոգևորությամբ: Ամենակարևորը սերն է ամեն ինչի նկատմամբ, վերջակետ:

-Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ ռեժիսորը քեզ հենց այս կերպարում տեսավ:

- Ինձանից առաջ այս դերը Լիդիա Լևոնյանն է խաղացել: Շատ հետաքրքիր է խաղում: Մենք շատ տարբեր ենք խաղում, բայց ինքն էլ շատ հետաքրքիր է: Երևի, ամեն դերասան կուզի նման կերպար խաղալ: Չենք խոսել այդ մասին, բայց կարծում եմ գիտեմ պատասխանը: Գրիգը սիրում է փորձարկումներ անել: Կարծես քիմիական լաբորատորիայի աշխատող լինի՝ սիրում է իրար հակասող բաներ անել, խառնել, նոր բան ստանալ:

-Ես հավատացի տղա Դիանա Մալենկոյին, ինչպես հասցրեցի նկատել, հանդիսատեսը՝ նույնպես: Ներկայացման ընթացքում մոռացնել էիր տալիս, որ կերպարն իրականում տղա չի խաղում ու ինձ մոտ հարց առաջացավ՝ արդյոք այդ «թաթալաբազությունը» իրականում կա Դիանայի մեջ:)

- Ինձ միշտ հետաքրքրում է այդ հարցը: Մարդկանց մեծ մասն իմ մասին սխալ կարծիք ունի, ես այն չեմ, ինչ ինձ ընկալում են էկրանից: Կարծում եմ՝ իրական կյանքում էլ ինչ-որ առումով «թաթալաբազոտ» եմ: Կարող եմ մի քիչ տղայական քայլվածք, ապրելակերպ ունենալ, բառեր օգտագործել:

 

Դիանա Մալենկոն՝ միանձնուհի

-Այս կերպարդ չեմ տեսել բեմում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Դիանա Մալենկոն միանձնուհու կերպարում:

-«Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում» ներկայացման մեջ ներմուծվել եմ Լուսինե Հարությունյանի փոխարեն՝ քույր Ֆոսթերի կերպարով: Այս ներկայացումն ինձ հնարավորություն է տալիս խաղալու Արթուր Ութմազյանի ու այլ լավ դերասանների հետ, որոնք ինձ տալիս են շատ մեծ փորձ: Թատրոնում բախտս բերել է: Այն, ինչ ես կամ, մեծ մասամբ, իմ գործընկերների, ընկերների շնորհիվ է:  Մարդն այդպես է ձևավորվում:

Այս կերպարն առանձնանում է հետաքրքիր մի բանով, որին դեռ չեմ հասել: Քանի որ անգլիական պիես է, շատ կարևոր է անգլիական խոսվածքը, կեցվածքը ճիշտ վերարտադրելը: Իհարկե, ներկայացումը հայերեն է, բայց խոսելաձևի վրա պետք է աշխատեմ: Գրիգը փորձել է դա տալ ինձ, բայց, անկեղծ ասած, դեռ չեմ հասել դրան, դեռ պիտի հաղթահարեմ:

Քեռուբինոյի դեպքում անընդհատ էմոցիաներից էի խոսում, Տանյայի  դեպքում և՛ էմոցիաների, և՛ ֆիզիկական պատրաստվածության, այստեղ դեռ շատ չեմ մտել էմոցիոնալ դաշտ: Գուցե ոչ պրոֆեսիոնալ բան եմ ասում, որովհետև հանդիսատեսի առաջ արդեն խաղացել եմ, իսկ երբ հանդիսատեսը գալիս է ներկայացում դիտելու, վերջ, պիտի լավ խաղաս, բայց կերպարն իմ մեջ դեռ եփման փուլում է: Կներեք, եթե վատ է ստացվել, կփորձեմ ուղղվել (ծիծաղում թ, հեղ.):

-Կա՞ն կետեր, որոնք արդեն հաղթահարել ես:

-Կերպարիս արտաքին բնավորություն եմ հաղթահարել՝ քայլվածք, կեցվածք, փակ, կտրուկ, քննադատ, կանոններով առաջնորդվող միանձնուհու բնավորության արտաքին դրսևորումը:

-Մեկ տարվա ընթացքում 3 իրար հետ բացարձակ կապ չունեցող դերեր խաղալը քեզ ավելի ինքնավստահ դարձրե՞ց թատրոնում:

-Միանշանակ ինձ ինքնավստահություն տվեց, բայց մեծ խոսքեր չեմ ուզում ասել, որովհետև 3 դեպքում էլ ես ինձնից լիարժեք գոհ չեմ: Վիդեոները նայում ու ներվայնանում եմ:

Ամեն դեպքում, դա ինձ տվեց հետաքրքրություն, իմ կարողությունները  բացահայտելու հնարավորություն, դերասանական վարպետության նոր չափաբաժին, որն ինձ շատ է պետք: Տղա, գիշերային ակումբի պարուհի, անգլիացի միանձնուհի... էդ ամենը թույն ա ու ինձ վայելք ա պատճառում: Խոսում եմ ու չեմ համբերում, թե երբ է թատերաշրջանը սկսվելու: Թող իմ մասին ասեն՝ կրթություն չունի, հաղորդավարուհի է: Հասկանում եմ ամեն ինչ, բայց Աստված տա՝ այդպես ասողները զգան այն, ինչ ես զգում եմ այս ամենը անելով: Կարծում եմ՝ ոչ ոքի չեմ վնասում:

 Դիանա Մալենկոն...

-Դիանա, կերպարներիդ մասին խոսելիս աչքերդ փայլում են: Իրականում ի՞նչ տեղ ունեն քո մեջ մերկապարուհին, միանձնուհին ու տղան:

-Անկեղծ, 3-ն էլ տեղ ունեն ու դեռ շատ բաներ կան, որ տեղ են ունենալու:

Ես այն մարդն եմ, որը մերկապար է սովորել ու իրեն դա դուր է եկել, ով խաղում է Տանյային, ունի սեքսուալություն, մեկ-մեկ՝ իր կարծիքը կտրուկ ասելու բնավորություն, դիմացինին հասկացող է, միշտ սրտի մեջ պահող... դա մի «ես»-ս է:

Տղայականն էլ չեմ ասում, ինձ իմացողները, գիտեն, որ ունեմ և՛ արտահայտություններ, և՛ շարժուձև, և՛ մտածողություն, որ բնորոշ են տղային:

Միանձնուհին... հավատացեք դա էլ կա: Գուցե շատերն ասեն՝ չէ, բայց դա էլ կա ու  շատ կա:

-Ամենաքիչը դրա մասին խոսեցիր, որովհետև ամենափակ կե՞տն է:

-Բացարձակ, ուղղակի դրա մասին ինչ խոսեմ: Ասեմ՝ լա՞վն եմ: Դրա մասին խոսելն ամոթ է:

-Տարբեր «ես»-երդ հաճա՞խ են բախվում իրար:

-Իմ ներքին կռիվները շատ ծիծաղելի են: Անդադար ինքս ինձ հետ կռիվ եմ անում, որ միշտ գնամ դեպի սերը: Դա դժվար է, մի քիչ տխուր ու մենակ է, որովհետև սերը պակասել է: Մինչդեռ կյանքի գեղեցկությունը դա է, իսկ երբ կորցնում ես կյանքի գեղեցկությունը, էլ ինչի՞ համար ես ապրում: Աստված մեզ տվել է այդ գեղեցկությունը, իսկ մենք քանդում ենք: Կարող է մեկն էլ ասի՝ դու էլ քո ձևով ես քանդում ու համաձայնեմ իր հետ, բայց գիտեմ, որ փորձում եմ չվնասել ուրիշներին:

-Կոնկրետ քո կյանքում սերը շա՞տ է պակասել:

-Հիմա, երբ թատրոն չեմ գնում, հա: Կյանքիս այս փուլում ինձ դա է պետք՝ անել գործ, որն ինձ դուր է գալիս, սովորել, զարգանալ:

-Իսկ մարդկանց ու հիասթափությունների տեսանկյունի՞ց, ասացիր՝ սերը պակասել է, բոլորս մենակն ենք դարձել...

-Դա մենակ ես չեմ ասում, բոլոր ժամանակներում բոլոր մարդիկ դա զգացել ու ասել են: Ինչ ուզում ես արա, միևնույն է, մարդը  մենակ է գալիս այս աշխարհ ու հեռանում է մենակ:

-Բոլորս դա ասում ենք, բայց երջանիկ լինելու համար բոլորս մարդկանց կարիք ունենք:

-Ինչքան մեծանում ես, այդքան մոտենում ես քո հողին՝ դա առաջին հերթին ծնողներդ, ընտանիքդ են: Ես ոչինչ եմ առանց իմ ընտանիքի: Կարող է ինչ-որ շրջան հեռու լինեմ, բայց այն ներդրումը, որ ունեցել են իմ մաման՝ իր հոգատարությամբ, հասկանալով իմ բոլոր նյարդային պոռթկումները, հաջողությունը, քույրս, որ դեմքիցս միանգամից հասկանում է ամեն ինչ, պապաս, որ իր վրա է վերցնում էդ ամենը, անգնահատելի են... (հուզվում է, հեղ.):

Իրականում հուզվում եմ, որովհետև միշտ մտածում եմ՝ արդյոք մենք կարողանում ենք դա վերադարձնել: Մեր մենթալիտետի առանձնահատկությունն է՝ մեր ծնողները շատ են նվիրվում մեզ: Գուցե, ես մամա չեմ, դրա համար եմ այսպես ասում, բայց դա շատ է պարտավորեցնում:

Ընտանիքիցս հետո գալիս են ընկերներս, առանց իրենց էլ ինչի՞ համար ենք ապրում:

-Դիանա, շատ ես սիրում արև, նույնիսկ այս սեզոնին նախընտրում ես նստել բացօթյա սրճարաններում՝ փնտրելով քաղաքի ամենաարևոտ անկյունները: Կյանքումդ արևի պակաս շա՞տ ես ունենում:

-Լինում է նաև այդպես… բայց մեծ հաշվով արևի մարդ եմ. միշտ արև եմ փնտրում, երբ արև կա, ինչ-որ չափով արդեն լավ է: Մնացածը կախված է նրանից, թե որ ակնոցս կդնեմ: Սիրում եմ դեղին ու վարդագույն ակնոց դնել, որովհետև այդ գույների մեջ կյանքը սիրուն է:

-Իսկ սև ակնոց հաճա՞խ ես դնում:

-Դա էլ է լինում: Դա էլ մի ուրիշ փրկություն է՝ թաքնվելու ակնոց է, ինչը ևս պետք է: Դրանում էլ լավ բան կա: Չեմ թաքնվում, որ պաշտպանվեմ, ուղղակի, երբեմն, ուզում եմ անտեսանելի լինել՝ միայն ես, իմ մտքերը ու ինձ չխանգարեն:

Ես սիրում եմ անտեսանելի լինել: Մարդիկ ինձ այլ կերպ են ընկալում, գուցե, ես եմ խաբում, բայց իրական տեսակս քչերն են ընկալում ու դրանում հավես բան կա: Երբ ուզում եմ թաքնվել, հեշտ է լինում:

-Երբեմն, ընկալելի չլինելը հետաքրքիր է, քո մեջ քմծիծաղում ես, երբ իրական տեսակդ չեն ընկալում, երբեմն էլ բոլորս կարիք ենք ունենում ընկալելի լինելու:

-Ընկերուհիներիցս մեկը լավ պատասխան ունի՝ դե հիմա էդ ա:

Իրականում, դրա կարիքը չեմ ունենում: Ավելի շատ կարիք եմ ունենում իմ ուզած ճաշակի իրականության մեջ հայտնվելու: Մեր կյանքն առաջարկ է:Ամեն մարդ առաջարկում է իր զգացածը, կընդունե՞ն, թե՞ ոչ, այլ հարց է: Կարևորն ունենաս տեղ, որտեղ կանես այդ առաջարկդ: Իմ կյանքում այդ տեղերն են քիչ, բայց փորձում եմ գտնել:

Շարունակությունը՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference