Վաղը, ժամը 11-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ. Երկու նախագծերն էլ օրակարգում են. Մակունց
PoliticsՎաղը, ժամը 11-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված է «Իմ քայլի. երկու նախագծերը, եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են:
Դիտարկմանը, որ «Իմ քայլից» Հովիկ Աղազարյանը, ով եւս նախգծի համահեղինակ է, նշել է, որ չի կարող 37 անձ համահեղինակ լինել, թեեւ ինքն էլ համահեղինակներից մեկն է, Մակունցը նշեց, որ ծանոթ չէ պարոն Աղազարյանի հնչեցրած մտքերին, չի կարող ոչինչ ասել:
Մակունցը չպատասխանեց հարցին, թե արդյոք 37 պատգամավորներն էլ մասնակցել են նախագծի մշակմանը: