Անում ենք ամեն ինչ, որ աշխարհն անվտանգ դառնա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան
PoliticsՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունում փետրվարի 10-ին տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Դիվանագետի օրվան, որ նշվում է Ռուսաստանում։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ՀՀ ԱԳՆ, Ազգային ժողովի եւ Կառավարության ներկայացուցիչներ։
Նրա խոսքերով՝ այսօր ռուսական դիվանագիտությունը վստահորեն զարգանում է՝ հենվելով անցյալի ամուր հիմքի, մեծ նախնիների հսկայական փորձի վրա, օգտագործելով ներկայի պոտենցիալը եւ հայացք նետելով ապագային։ «Գործադրելով բոլոր ջանքերը երկրի շահերը, նրա քաղաքացիներին եւ հայրենակիցներին պաշտպանելու համար՝ Ռուսաստանի Դաշնությունը, դիվանագիտական ծառայությունը շատ հետեւողականորեն աշխատում են, որպեսզի աշխարհը լինի ավելի անվտանգ, ժողովրդավարական եւ կանխատեսելի։ Ուզում եմ ընդգծել միջազգային ասպարեզում ռուս եւ հայ դիվանագետների սերտ համագործակցությունը, որը լիովին արտացոլում է մեր երկրների միջեւ հարաբերությունների միութենական բնույթը»,- ընդգծեց ՌԴ դեսպանը։