Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երեխային ծնողներից ապօրինի բաժանելու փաստի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել

Blog

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմնից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմում. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ տեղեկացնում եմ, որ 2020թ. հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմնից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։

Նույն օրը դատախազություն էր ստացվել նաեւ Նաիրա Այվազյանի ներկայցուցիչ փաստաբան Սուսաննա Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ նախկինում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Դիմումի եւ միջնորդության քննարկման ընթացքում պահանջվել եւ ՀՀ քննչական կոմիտեի արխիվից ստացվել, ուսումնասիրվել է այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցված եւ հանցակազմի բացակայության հիմքով 29.12.2017թ. վարույթը կարճված քրեական գործը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, ինչպես նաեւ անցել են ՀՀ քրեական դատավարությա օրենսգրքի 263-րդ եւ 21-րդ հոդվածներով սահմանված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման համար նախատեսված ժամկետները։

Սակայն նկատի ունենալով, որ դիմումում եւ միջնորդության մեջ նշված է եղել այն մասին, որ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում Նաիրա Այվազյանի նորածին երեխան փոխվել է, ինչն իր մեջ կարող է պարունակել ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ՝ Նաիրա Այվազյանի դիմումը եւ Սուսաննա Սարգսյանի միջնորդությունը 31.01.2020թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու եւ այդ շրջանակներում դիմումի ու միջնորդության մեջ վերը հիշատակված հանգամանքներում հանցագործության հատկանիշների առերեւույթ առկայությունը ստուգելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նաիրա Այվազյանն իր բացատրությամբ պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են, քանի որ նախաքննության ընթացքում ինքը երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը չի ծանոթացել: Նշել է, որ վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը ծանոթացել է վերջերս իր փաստաբանի հետ, ինչից համոզվել է, որ իր երեխային փոխել են, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության լուսանկարներում պատկերված մահացած երեխան այն երեխան չէ, որին իրեն ցույց են տվել ծննդաբերությունից անմիջապես հետո:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՌԴ-ից նույնաբովանդակ դիմում է ստացվել Ն.Այվազյանի ամուսնուց:

Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հանցագործության հատկանիշներ եւ դրանք անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ՝ դատավարական, քննչական եւ օպերատիվ-հետախուզական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ, փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ»։

 

 

AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate