Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհդատվական խումբը
PoliticsՓետրվարի 11-ից 14-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի խումբը, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Այցի նպատակն էր ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի պիլոտային ծրագրերի ներդրման ընթացքի վերաբերյալ մասնագիտական քննարկումների անցկացումը:
Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը հյուրընկալվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, «Պետության ռազմական անվտանգությունը» խորագրով ակադեմիական գերատեսչական դասընթացի ունկնդիրներին և հաստատության պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել «Լավ կառավարման և բարեվարքության ամրապնդման հիմնահարցերը ռազմավարական մակարդակում» խորագրով բանախոսություն:
Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՊՆ համապատասխան ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի հետ համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները: