Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քիչ ժա­մա­նակ է մնա­ցել. ով­քե՞ր են լավ ապ­րում Հա­յաս­տա­նում. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժողովրդի ձայնը և սատարումը ստանալու համար Նիկոլ Փաշինյանի հիմնական խոստումն այն էր, թե ինքը, գալով իշխանության, բարելավելու է քաղաքացիների կյանքի որակը և կենսամակարդակը, թռիչքաձև զարգացնելու է երկրի տնտեսությունը։

Եվ ահա, շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման երկու տարին, սակայն քաղաքացիների կյանքի բարելավում այդպես էլ նկատելի չէ։ Չնայած վարչապետ Փաշինյանը շարունակում է մարդկանց հույսով անել տարբեր վիճակագրական ցուցանիշներով և ընդգծել, թե ապրիլի 5-ի հանրաքվեում «այո»-ի հաղթելուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, այնուամենայնիվ, ցանկացած ոք քաղաքացիների հետ անմիջական շփումներում կարող է համոզվել, որ մարդկանց հույսերը հիմնականում իրականություն չեն դարձել։

Ու որքան էլ տարօրինակ է, չնայած ժողովրդի վիճակը նույնն է մնացել, հանրության որոշ հատվածի կյանքի որակը կտրուկ բարելավվել է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց ստացած առանց այն էլ բարձր աշխատավարձը, փաստորեն, բավական չէ, դեռ մեկը մյուսի հետևից շարունակում են պարգևավճարներ ստանալ։

Անցած տարի վարչապետի կողմից նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի՝ հանրությունից գաղտնի կրկնապատկումը լուրջ աղմուկի տեղիք տվեց։ Եվ իշխանությունները իրենց այդ քայլերի համար սուր քննադատությունների ենթարկվեցին։ Սակայն պարգևավճարների հետ կապված օրեցօր նորանոր մանրամասնություններ են հայտնի դառնում այս օրերին՝ ի ցույց դնելով աստղաբաշխական թվեր:

Ու իշխանությունների նման շռայլությունները քաղաքացիների շրջանում մեծացնում են հիասթափությունը և դժգոհության տեղիք տալիս. ի վերջո, ստացվում է այնպես, որ Փաշինյանը խոստացել էր բարելավել քաղաքացիների կյանքը, սակայն բարելավում է միայն իշխանավորների կյանքի որակը։ Քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակները բարձրացել են ընդամենը մի քանի հազար դրամով, իսկ պաշտոնյաները միլիոնավոր դրամների պարգևատրումներ են ստանում։

Թվում էր, թե այսպիսի իրավիճակը պետք է սթափեցնի իշխանություններին, և նրանք պարգևատրումներ կհատկացնեն միայն պետական կառավարման այն օղակներում, որտեղ զգալի աշխատանք է կատարվել, որն արժանի է գնահատանքի։ Այնուամենայնիվ, ժամանակը ցույց է տալիս, որ իշխանությունները ինչպես շենքի հիմքը դրել են, այնպես էլ շարունակում են։ Մի խոսքով ասած՝ անդրդվելի են։

Ստացվում է, որ իշխանությունները հանրային ռեսուրսները իրենց քմահաճույքով բաժանում են պաշտոնավորներին, իսկ հանրության մեծամասնությունը շարունակում է մնալ սոցիալական ծանր դրության մեջ։ Սրանով իշխանությունները ցույց են տալիս, որ շատ արագ կարող են կտրվել հանրությունից՝ չնայած որ հանրությունն իրենց իշխանության է բերել ոչ թե հանրային միջոցները շռայլելու, այլ հասարակությանը ծառայելու համար։

Իսկ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունը մեկուսանում է հանրությունից, հանրության հետ առողջ հաղորդակցության խողովակները դադարում են գործել։ Այս դասը պետք է առանցքային օրինակ լինի ներկայիս իշխանության համար՝ հասկանալու, որ պետք չէ սեփական նախաձեռնությունները ներկայացնել հանրության անունից և ըստ այդմ շռայլել բյուջեի միջոցները, այլ պետք է շարժվել հանրության պահանջներին համապատասխան։

Եթե հանրությունը այս հարցում շարունակ անտեսված մնա, ապա հեռու չէ այն պահը, երբ առկա դժգոհությունները կարող են ավելի խորանալ՝ բողոքի տարբեր դրսևորումներ ստանալով, քանի որ մարդկանց համբերությունն անվերջ չէ, իսկ երկու տարին հսկայական ժամանակահատված էր փոփոխություններ իրականացնելու համար։ Այնպես որ, իշխանություններին քիչ ժամանակ է մնացել իրենց կառավարման արդյունավետությունը հասարակությանը ի ցույց դնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 

 

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market